Մենք փորձում ենք դուրս գալ ռուս-վրացական հարաբերությունների փակուղուց
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում, Վրաստանի իշխանություններն իրականացնում են պրագմատիկ քաղաքականություն: «Մենք փորձում ենք դուրս գալ ռուս-վրացական հարաբերությունների փակուղուց՝ իրականացվող պրագմատիկ քաղաքականության իրականացման հաշվին, որն ուղղված է այն բանին, որ վերականգնվեն հարաբերություններն առևտրային, մարդասիրական ու այլ ոլորտներում: Կարևոր է նաև Վրաստանի համար երկրի տարածքային ամբողջականության հարցի լուծումը»,-ասել է Կվիրիկաշվիլին, գրում է «Գրուզիա օնլայնը»:
