Ադրբեջանում 15 լրագրող ներգրավված է Meydan TV-ի դեմ քրեական գործի շրջանակներում
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Meydan TV ինտերնետային ռեսուրսի դեմ հարուցվել է քրեական գործ, որով անցնում է մոտ 15 լրագրող: Փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով՝ հետաքննությունը տարվում է տարբեր հոդվածներով՝ 192.2.2 (խոշոր չափի եկամուտ ստանալու նպատակով ապօրինի ձեռնարկատիրություն), 213.2.2 (խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափում), 308.2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում): Փաստաբանն ապօրինի է համարում լրագրողներին որպես պաշտոնատար անձինք դիտարկելը: Փաստաբանը չի բացառել նաև Meydan TV-ի լրագրողներին կալանավորելը:
