Նիկոլ Վովաեվիչ, կակ զդորովյա՞

ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահներին արտահանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` ծիծաղելի պատճառաբանությամբ:

ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն` Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- գրել է Արևիկ Խաչատրյանը:
Ընդունենք, թե չընդունենք` սա պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքն է Հայաստանի ներկա իշխանության և դատաիրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Կոնվենցիաները, որոնց վրա ռուսական կողմը հղում է արել, երբեք ՌԴ իշխանության համար սրբություն սրբոց չեն համարվել, եթե խնդիրը դիտարկվել է միջպետական հարաբերությունների, հատկապես ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների տիրույթում: Ընդհանրապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դեպքում Մոսկվայի նույնատիպ քայլերը դեռ ինչ-որ իմաստով կարելի է հասկանալ` քաղաքական տիրույթում: Օրինակ, երբ ՌԴ-ն մերժեց Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին վերադարձնել ՀՀ-ին, պարզ էր, որ այստեղ կա քաղաքական խնդիր, և դրանով Կրեմլը իր անհամաձայնությունն է հայտնում Մարտի-ի գործով ՀՀ-ում տեղի ունեցող դատական գործընթացների, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Նույն խնդիրը կար նաև Յուրի Խաչատուրովի դեպքում, որը Երևանում չկալանավորվեց միայն Մոսկվայի անմիջական միջնորդությունից հետո:
Միհրան Պողոսյանը ՀՀ արդարադատության գեներալ է, բայց դժվար է պնդել, որ նա արժևորվող ֆիգուր է Կրեմլի համապատասխան հիեարխիայում: Միհրան Պողոսյանի դեմ հարուցված գործը կապված է օֆշորային սկանդալի հետ, նրան վերագրվում է խոշոր չափի կոռուպցիայի մեղադրանք: Քաղաքական իմաստով Կրեմլը պետք է, որ չուզենար տանիք ապահովել մի չստացված գեներալի, ով մեղադրվում է խոշոր կոռուպցիայի մեջ: Բայց խնդիրն այստեղ վերաբերմունքն է` կապ չունի` ում մասին է խոսքը և ինչ գործով: Կարևորը ՀՀ դատական համակարգին ստորացնելն է, և սա դեռ միայն առաջին ծիծեռնակներից է, նման դեպքերի կարող ենք էլի ականատես լինել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 9428 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am