Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ի մասին

Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն ու ՕԳԳ-ի բարձրացումն է: «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովի ժամանակ նման բան է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած մյուս ոլորտներով: Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած կրթությունով, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, ամեն ինչում: Հենց այդ ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցակցությունը բարձրացնելու միակ ուղին ու գրավականը: Մեր հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լուրերից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը»,- նշել է նա:

Ըստ վարչապետի՝ պետք է զարգացնել նաև արդյունաբերական գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը /ՕԳԳ/ պետք է էապես ավելանա, և սա կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի: Ինչ է նշանակում ՕԳԳ-ի բարձրացում: Նիկոլ Փաշինյանի պատկերավոր բացատրմամբ, օրինակ, եթե մեկ հեկտար հողի մշակմամբ պայմանական զբաղվում են 10 մարդ, պետք է այնպես անել, որ դրանով զբաղվի և նույն արդյունքն ստանա, օրինակ, 2 մարդ: Այնուհետև Փաշինյանը կոչ է արել` աշխատել, հարստանալ, հարստացնել ոչ թե իրենց, այլ երկրին:
Հետաքրքիր տրամաբանություն է` եթե 10-ի փոխարեն 2 մարդ սկսի նույն արդյունքն ստանալ, անշուշտ այդ երկու մարդու համար ՕԳԳ-ն կբարձրանա, իսկ ինչ են անելու մնացած 8-ը:

Արդյունաբերական երրորդ հեղափոխության փուլում գտնվող աշխարհում կառավարությունների գերխնդիրը ռոբոտացման գործընթացում մարդու դերակատարման ֆունկցիոնալ կարևորության ապահովումն է: Աշխարհի շատ երկրների կառավարությունները զբաղված են հենց այս խնդրի լուծմամբ և այդ մասին ծրագրեր են մշակում, քանի որ տեխնոլոգիական առաջընթացն ուղեկցվում է մարդկային ներուժի անխնա կրճատմամբ, դրանով պայմանավորված` ամբողջ աշխարհում անխնա ավելանում է գործազուկների թիվը: Ճապոնիայում, օրինակ, վաղուց արեդն նորություն չեն ռոբոտ-վաճառողները, մաքրուհիները, վարորդները: Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ՕՕԳ-ի բարձրացումը բացառիկ կամ դարակազմիկ չէ, հակառակը` անխուսափելի պրոցես է, որն այսպես թե այնպես տեղի է ունենում ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Պարզապես Փաշինյանը պետք է իմանա, որ կառավարության և իր խնդիրը կամ իր բառերով ասած ՕԳԳ-ի արդյունավետությունը որոշվում է ոչ թե վերոնշյալ 2 մարդուն գովաբանելով, այլ աշխատաշուկայից դուրս մղվող 8 մարդու սոցիալական խնդիրները լուծելով:

Իսկ ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի տնտեսական պատկերացումները ինչպես կային թույլ ու մակերեսային, այնպես էլ մնացել են: Կոտայքում նա խոսել է տուրիզմի և արդյունաբերական գյուղատնտեսության կարևորությունից: Մի դեպքում խոսքը Ծաղկաձորի, Հանքավանի, Աղավնաձորի և Արզնու հանգստյան գոտիների մասին է, մյուս դեպքում ջերմոցային տնտեսությունների, որոնք հաջողությամբ զարգացել էին դեռ նախկին իշխանությունների օրոք: Իսկ որն էր Փաշինյանի քայլը` հանուն Կոտայքի մարզի զարգացման` այդպես էլ մնաց չբացահայտված:


Հայկ Դավթյան

դիտվել է 1020 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am