Երևանի “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնի աշխատակիցներին աշխատավարձերը չեն վճարում. դիմում են նախարարին

Երևանի “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնի աշխատակիցներն այսօր ահազանգել են hayeli.am` տեղեկացնելով, որ արդեն 3-4 ամիս է աշխատավարձ չեն ստացել: Ինչպես պատմեցին, հիվանդանոցում մի քանի բաժիններ միացվել են, որի հետևանքով աշխատողներից ոմանք կորցրել են իրենց աշխատանքը, բացի այդ լավագույն մասնագետները նույնպես հեռանում են:

Բուժքույրերից մեկը հայտնեց, որ մի քանի անգամ դիմել է աշխատավարձի ուշացման համար, պատճառաբանել են, որ հիվանդանոցը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում, և չեն կարող վճարել գումարները: Վերջինս պատմեց նաև, որ միշտ մեկ ամսվա կտրվածքով ուշացրել են իրենց գումարները, իսկ Նոր տարվա օրերին էլ, ըստ իրեն, դիտավորյալ փակել են հիվանդանոցը, որպեսզի որպես տոնական աշխատանքային օր հավելյալ գումար չվճարեն աշխատակիցներին:

Մեզ ահազանգած աշխատակիցները նշեցին, որ հիվանդանոցի տնօրեն Հայկ Պետրոսյանն էլ արդեն մի քանի ամիս է հրաժարական է տվել, և, որ իրենք չգիտեն` ինչպես ստանան իրենց աշխատավարձերը` միաժամանակ մտավախություն հայտնելով, որ գուցե նոր տնօրենը հրաժարվի նախորդ ամիսների գումարները վճարել:
Նրանք դիմում են նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի իրենց հիվանդանոցում տեղի ունեցող իրավիճակին:

Նշենք, որ “Երևանի “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվել “Մեդիքալ Ինվեստ” ՍՊԸ- ին։ Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը։ Գայանե Զախարյանն, ի դեպ, բժշկուհի է աշխատում հենց այդ նույն “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնում”։

դիտվել է 5736 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am