Դավիթ Սանասարյանը թող ականջին օղ անի՝ ներողություն խնդրելուց առաջ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն արդեն մի քանի ամիս է, ինչ սառեցված են, ՖԲ–ում կոչ է արել վերադարձնել թալանածը, ներողություն խնդրել և ինքնակամ խոստովանել գործած հանցանքների մասին:
«Մարդասպանը կարող է խոսել մարդասպանության վատ լինելու մասին, ջեբկիրը՝ ջեբկիրության, բռնաբարողը՝ մարդու իրավունքների, բայց այս ամենի համար մարդկության պատմության մեջ ձևավորել է գործուն զղջալու, մեղքը ընդունելու, պատիժը կրելու ինստիտուտները։
Մ՛ի մոռացեք ինչ եք արել, մի՛ մոռացեք, ոնց եք խեղել, վրեժ լուծել, արտագաղթը խրախուսել, երկիրը թալանել, մարդկանց հանիրավի մեղադրել ու ազատազրկել, արտաքին հարաբերություններում՝ այլոց առաջ կորացել, մի մոռացեք, որ խրախճանքների ժամանակ խմել եք հդե պոստում հայրենիքի, պետության, բանակի կենացը, բայց հաջորդ հնարավորության դեպքում պետության, իր քաղաքացիների ու զինվորների կյանքն եք վտանգել, նրա ունեցածն եք յուրացրել։
Ազատ եք, խոսեք ինչից ուզում եք, բայց նախևառաջ հրապարակային ասեք ներողություն, թալանածը վերադարձրեք, ինքնակամ խոստովանեք ձեր գործած հանցանքները ու դրանից հետո կարող ենք ձևավորել ազգային համերաշխություն։ Փոխարենը դուրս եք եկել ռևանշի. հավանաբար թույլ ենք գտնվել ձեր նկատմամբ, հակառակ դեպքում մեզ դասեր տալու առիթ չէիք ունենա։
Սխալն ուղղելու ճամփան միշտ կա, կարևորը հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ սերն անսպառ է..»,- գրել է Սանասարյանը:
Գրառման մեջ կոնկրետ անուններ չկան, բայց պարզ է, որ ասելիքի հասցեատերը նախկին իշխանություններն են: Հավանաբար Դավիթ Սանասարյանին հունից հանում են ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, թե իր դեմ կոռուպցիայի մեղադրանքով հարուցված քրեական գործի նյութերում բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ կան: Նշվում է, որ Դավիթ Սանասարյանի գիտությամբ և մասնակցությամբ բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ են կատարվել ՊՎԾ-ում՝ սկսած մանր չափի կաշառք պահանջելուց և վերցնելուց վերջացրած խոշոր գումարներով: Տեղեկություններ կան, որ այդ փաստերին ծանոթանալուց հետո անգամ Դավիթ Սանասարյանի սորոսական ընկերներից ոմանք դադարել են աջակցել նրան, անգամ շփվել նրա հետ:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործում Դավիթ Սանասարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան 2019 թվականի ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել Պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Ազգային անվտանգության ծառայության կայքէջի հաղորդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ԱԱԾ-ի միջնորդությամբ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ՊՎԾ ղեկավարի պոստում ժամանակավոր դադարեցվել է: Այս պաշտոնական տեղեկատվությունը հրապարկվել է ոչ թե նախորդ «հանցավոր» իշխանությունների ժամանակ, այլ Սանասարյանի սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Այսքանից հետո, երբ Դավիթ Սանասարյանը հանդես է գալիս իբրև երդվյալ հեղափոխական և բարոյախրատական հորդորներ է հղում անհասցե մարդկանց, անկեղծ ցանկություն է առաջանում ասելու՝ «Դավիթ դու սո՛ւս, ձայնդ կտրի՛»:
Դավիթ Սանասարյանի մեղքը դեռ ապացուցված չէ, դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում: Բայց արդյո՞ք այն բոլոր մարդիկ, ում ենթադրաբար ուղղված է Սանասարյանի կենացանման ֆբ գրառումը, դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձինք են: Վստահաբար ոչ, հակառակ պարագայում Սանասարյանը չէր զլանա անուններ նշել: Եթե Դավիթ Սանասարյանին թվում է, որ ինքը, օգտվելով անմեղության կանխավարկածի իրավունքից, կարող է հասարակությանը դասեր տալ, ապա թող ականջին օղ անի և երբեք չմոռանա՝ անմեղության կանխավարկածի իրավունք ունեն բոլորը: Ընդ որում, եթե Դավիթ Սանասարյանի կենսագրության մեջ ամենախոշոր սխրանքը հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի լուսանկարը պատուհանից դուրս շպրտելն է եղել, ապա տարբեր գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց մեջ կան մարդիկ, ովքեր կյանք ու արյուն են տվել արցախյան պատերազմի համար, ունեն լրջագույն ավանդ պետության կառուցման գործում: Հետևաբար, եթե խոսքը ներողություն խնդրելու մասին է, առաջին ներողությունը Սանասարյանը կարող է անձամբ խնդրել:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 10069 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am