Սաուդյան Արաբիան չի կարող ծածկել իր մեծ սխալը
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումով Սաուդյան Արաբիան չի կարող ծածկել իր մեծ սխալը՝ շիա քարոզիչ շեյխ Նիմր ան Նիմրի մահապատիժը: Այս մասին հայտնել է Իրանի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահինին, հայտնում է Tasnim-ը: Փոխնախարարի խոսքով՝ սպանելով մուսուլման գործիչ այաթոլլահ Նիմր ան Նիմրին, որը ողջ իսլամական աշխարհի մի մասն էր, սաուդյան իշխանությունները եւս մեկ ռազմավարական սխալ են թույլ տվել: Դիվանագիտական հարաբերությունները խելու ուղղությամբ Էր Ռիյադի չկշռադատված քայլը կարող է միայն սրել տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը եւ հանգեցնել ահաբեկչության եւ արմատականության աճին: Իրականում վնաս է հասցվել ոչ թե դիվանագետներին, այլ տարածաշրջանի իսլամական երկրների ժողովուրդներին»,-նշել է փոխնախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
