Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է,որ Ռուսաստանը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հիմա պետք է զսպվածություն ցուցաբերել, կայունությունը վերականգնելու ուղղությամբ աշխատել։ Վստահ ենք, որ կողմերը պետք է վերականգնեն բանակցային գործընթացը, որը ուղղված է լինելու կայուն խաղաղ կարգավորման հասնելուն»,- ասել է նա։
