Միջուկային առեղծված` սկանդալային բացահայտումներով

Իսկական սկանդալային կարելի է որակել օրերս Ռուսաստանում Արխանգելսկի մարզում տեղի ունեցած միջուկային պայթյունը։

Սպիտակ ծովի մոտ գտնվող փորձադաշտում միջուկային առեղծվածային պայթյունից օրեր անց հետզհետե բացահայտվում են տեղի ունեցածի մանրամասները: Վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, փորձագետները միջադեպը կապում են «Բուրեվեստնիկ» ռուսաստանյան թևավոր հրթիռի փորձարկման հետ:

Ռուսաստանի Արխանգելսկի մարզում տեղի ունեցած վթարին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ Թվիթերում գրելով, որ այն մարդկանց ստիպել է մտահոգվել օդի աղտոտվածության մասին՝ ոչ միայն փորձադաշտի մոտ, այլև դրանից անդին:

Դատելով Սպիտակ տան ղեկավարի թվիթերյան գրառումից՝ մասնագետները ենթադրում են, որ Վաշինգտոնը պարզել է անցած հինգշաբթի պայթած զենքի տեսակը, որը Սևերոդվինսկում հանգեցրել է ռադիացիոն ֆոնի բարձրացման: Խոսքը հենց «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի մասին է, որը ՆԱՏՕ-ն բնորոշել է որպես Skyfall, և որը, ինչպես ենթադրվում է, ունի միջուկային շարժիչ և կարող է կրել միջուկային զենք: Սա հենց այն սպառազինությունն է, որն անցյալ տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում էր որպես իր տեսակի մեջ ամենազոր մի երևույթ՝ Միացյալ Նահանգների հետ սպառազինության մրցավազքում:

Ըստ «Ազատության»՝ այն, որ միջադեպը կապված է հրթիռային զենքի և միջուկային էներգետիկ սարքավորումների հետ, հաստատել են նաև ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները: Այդուհանդերձ, վթարի մասին հանրությանը կցկտուր տեղեկություններ են տրամադրվել: Վթարից մեկուկես օր անց ռուսաստանյան պաշտոնական մարմինները հայտնել են, որ փորձարկված հրթիռն ուներ նաև միջուկային էներգիայի աղբյուր: Ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը այդ մասին պատմել է ավելի ուշ՝ կիրակի երեկոյան լրատվական թողարկումների ընթացքում, լուրը թաքցնելով կեսրոպեանոց հաղորդագրության ետևում․ մինչ այդ Սևերոդվինսկի բնակիչներն արդեն յոդ էին ձեռք բերել տեղական դեղատներից:

Ռուսաստանյան անկախ մամուլը նշում է, որ հինգշաբթի երեկոյան Մոսկվայում ընդհատվել է բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը՝ երեկոյան ժամը 8-ից սկսած, և մոտ մեկ ժամ մարդիկ հետևում էին Արտակարգ իրավիճակների նախարարության նախազգուշական հայտարարություններին: Դրանցում, մասնավորապես, մարդկանց հորդորում էին մնալ իրենց տներում: Պաշտոնական մարմինները, այդուհանդերձ, նշում են, որ դրանք ընդամենը ընթացակարգային քայլեր էին, որոնք պետք է արվեին:
Արխանգելսկի մարզի իշխանությունները պնդում են, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, մինչդեռ տակավին հայտնի չէ, թե բացի հինգ մարդկային զոհից՝ եղե՞լ են արդյոք այլ կորուստներ, ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին:

Պայթյունի վայրին մերձակա Նունոկս գյուղի բնակիչներին նախօրեին կոչ են արել լքել բնակավայրը՝ հայտարարելով, որ փորձադաշտում որոշ աշխատանքներ են իրականացվում: Քիչ անց ռուսաստանյան լրատվական գործակալությունները հայտնել են, որ ռազմական միջոցառումները, որոնց պատճառով մարդիկ պետք է տարհանվեն, չեղարկվել են:

Սևերոդվինսկի բնակիչներն ասում են՝ մինչ օրս չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել և որքանով են լայնածավալ ռադիացիոն արտանետումները: «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում Սևերոդվինսկի բնապահպաններից Ալեքսեյ Կլիմովը պնդել է․ - «Տեղի ունեցածը հանցագործություն է․ ես այդ բառի պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում՝ դա հանցագործություն էր: Սևերոդվինսկի բնակչության թիվը 185 հազար է, Արխանգելսկում՝ 350 հազար: Մենք հրաշալի փորձադաշտեր ունենք Կարայան ծովում, Բարենցի ծովում, այնտեղ է պետք իրականացնել, ոչ թե Սևերոդվինսկից 30 կիլոմետր հեռավորության վրա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4100 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am