Պուտինն ու օգոստոսի 25-ի օպերացիայի նրբերանգները

Մոսկվայի իշխանություններն արտոնել են բողոքի նոր ակցիա Սախարովի պողոտայում օգոստոսի 25-ին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Վասիլի Օլեյկինը:

Երկու շաբաթից կայանալիք բողոքի ակցիայի մասնակիցների արտոնված թիվը 100 հազար է: Անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին բողոքի արտոնված ակցիային Սախարովի պողոտայում մասնակցել էր շուրջ 60 հազար մարդ:

Օգոստոսի 25-ին բողոքի ակցիա կազմակերպելու հայտով քաղաքապետարան էր դիմել չգրանցված Ազատական կուսակցությունը: Կուսակցությունը ծրագրում էր նախ երթ կազմակերպել Պուշկինի հրապարակից Բուլվարնոյե Կոլցո փողոցով դեպի Սախարովի հրապարակ և հետո նոր՝ հանրահավաք: Քաղաքապետարանը, սակայն, արտոնել է միայն հանրահավաքը Սախարովի պողոտայում:

Առաջիկա շաբաթ օրը Սախարովի պողոտայում մեծ հանրահավաք նախատեսում է անցկացնել Կոմունիստական կուսակցությունը: Բողոքի նոր ալիքի հետ մեկտեղ ակտիվացել է նաև համակարգային ընդդիմությունը, մասնավորապես՝ կոմկուսը:
Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել բողոքի ակցիաները Մոսկվայում և մասնակցել սեպտեմբերի 8-ին անցկացվելիք քաղաքային դումայի ընտրություններին: «Պետք է մասնակցել՝ ելնելով «խելացի ընտրություններ» սկզբունքից, այսինքն՝ եթե նույնիսկ չեն գրանցել ընդդիմության թեկնածուներին, պետք է գնալ ընտրություններին և ձայն տալ այն թեկնածուներին, ովքեր կարող են հաղթել «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին: Պետք է տապալել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներին», - հայտարարել է Նավալնին:

Հիշեցնենք, Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նավալնու ղեկավարած հիմնադրամի դեմ՝ ֆինանսական մեքենայությունների կասկածանքով: Ընդդիմադիր գործիչը 30-օրյա ազատազրկման է դատապարտվել ապօրինի բողոքի ակցիայի կոչերի համար:

Նկատենք, որ սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում անցնելու են տեղական ընտրություններ: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել ընդդիմադիր թեկնածուներից շատերին, և հուլիսի կեսերից Ռուսաստանի մայրաքաղաքում անցնում են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելին՝ արդեն հարուցվել են քրեական գործեր ակտիվիստների դեմ:

Թե ինչ ընթացք կստանա Սախարովի պողոտայում օգոստոսի 25-ին կայանալիք բողոքի ակցիան՝ դժվար է կանխատեսել։ Գրանցված ուժի կոշտ կիրառման ու ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներից հետո չի բացառվում, որ նոր բախումները հասարակության և իրավապահների միջև, թեև հանրահավաքն արտոնված է քաղաքային իշխանությունների կողմից:

Կարելի է նաև կանխատեսել, որ վերջին իրադարձությունների ֆոնին՝ առաջիկա հավաքը բազմամարդ կլինի, և չեն բացառվում նաև անկանխատեսելի սցենարները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3959 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am