Դբա Լոս Անջելես. ճտերն աշնանն են հաշվում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կրկին ԱՄՆ-ին է դիմել՝ Հայաստանին ամերիկյան «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայից 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդվում է ANCA-ի պաշտոնական կայքում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ խնդրելով վերանայել Համաշխարհային բանկի զեկույցը, որի համաձայն կորպորացիան կարող է աջակցություն ցույց տալ միայն եկամուտների «ցածր» եւ «ցածր-միջին» մակարդակով երկրներին:

Դեռևս անցյալ տարվա մայիսին ԱՄՆ հայ դատի հանձնախումբը դիմել էր կորպորոցիային՝ նույն խնդրանքով: Այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը, հայտարարել է, որ ինքը լավատես է Հայաստանի խաղաղ և սահմանադրական վերջին քաղաքական փոփոխությունների հարցում: Արժեևորելով հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը՝ Պոմպեոն պատրաստակամություն էր հայտնել աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությանը՝ երկկողմ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:
Պետքարտուղարը նշել էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում արագացված ձևով ներգրավվելու մեխանիզմ չկա, սակայն ինքը պատրաստ է ուսումնասիրել հարցը, եթե, իր բնութագրմամբ, ՀՀ-ն դրական փոփոխություններ արձանագրի այս նախագծից օգտվելու չափորոշիչների հարցում, ինչն էլ հնարավորություն կտա կորպորացիայի ղեկավարությանը՝ Հայաստանը կրկին ներառել այս նախագծում: Պոմպեոն շարադրել էր, թե հատկապես որ չափորոշիչներն են կարևոր, որպեսզի Հայաստանը ներառվի կորպորացիայի դրամաշնորհային ծրագրում և ավելացրել, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին:
Հեղափոխությունից ընդամենը մեկուկես ամսի անց՝ 2018 հրապարակվեց Համաշխարհային բանկի զեկույցը, ըստ որի Հայաստանը 2018 թվականի հուլիսի 1-ից դասակարգվեց եկամուտների «բարձր-միջին» մակարդակով երկրների ցանկում, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցում է 3 895 դոլարը: Նոր ցանկում հայտնվելուց հետո՝ Հայաստանը դուրս մնաց «Հազարմյակի մարտահրավեր» կորպորացիայի դրամաշնորհների համար հայտ ներկայացնելու իրավունքից:
  Նշենք, որ 2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնել էր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են: 2006 թվականին կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվել էր աջակցության համաձայնագիր, որի իրագործումը: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մնաց անավարտ, քանի որ սկսված բոլոր ծրագրերը չեղարկվեցին: Ամերիկայան կողմը որպես քաղքական պատժամիջոց Հայաստանին զրկեց նախատեսված բոլոր դրամշնորհներից: 2006 թ. ստորագրված հնգամյա ծրագրով նախատեսվում էր շուրջ 235 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին՝ 940 կմ գյուղական ճանապարհների վերականգնման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի կառուցման համար: Ծրագրերի վաղաժամկետ դադարեցման հետևանքով նախատեսված 235 միլիոն դոլարից ծախսվեց 177 միլիոնը:
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո հույս կար, որ նոր Հայաստանի իշխանություններին կհաջողվի վերականգնել կորցված դրամաշնորհները: Անցած տարվա ծրագիրը հաստատելու դեպքում Հայաստանը կարող էր ստանալ շուրջ 100 մլն դրամի աջակցություն: Բայց փաստացի անցյալ տարի Հայաստանը ոչինչ  չստացավ:
Նշենք, որ մեր հարևան Վրաստանը «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայից ստանում է մշտական և շարունակական աջակցություն՝ կրթական, առողջապահական հիմնարկների վերակառուցման, ճանապարհների շինարարության և այլ ենթակառուցվածքների զարգացման համար:
Փաշինյանի վերջին շրջանի պրոամերիկյան ռեվերանսներն ամերիկյան կողմին սիրաշահելու անթաքույց նպատակ են հետապնդում: Ինչպես հայտնի է, վարչապետը պատրաստվում է սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես գալ Լոս Անջելեսում: Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Կապրենք կտեսնենք՝ ամերիկացիները որքա՞ն կգնահատեն Փաշինյանի ելույթի քաղաքական արժեքը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2815 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am