Փոխվել է Աքրամ Այլիսլիի դեմ հարուցված քրեական գործի հոդվածը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում փոխվել է գրող Աքրամ Այլիսլիի դեմ հարուցված քրեական գործի հոդվածը: Նրա փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով՝ Ադրբեջանի ՔՕ 221-րդ հոդվածով (խուլիգանություն) հարուցված քրեական գործը այժմ կշարունակվի 315-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն կամ նրա նկատմամբ բռնության կիրառում): Տվյալ հոդվածով նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում: Այլիսլիի գործն այժմ հանձնվել է Բաքվի քաղաքային դատախազությանը:
