Նիկոլ Փաշինյանի շրջապատի գործազուրկների մասին էր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:
Եթե վարչապետը անկեղծություն ունենար հրապարակելու նաև, թե քանի աշխատատեղ է նվազել և ինքն ինչ նկատի ունի՝ ասելով գործազուրկների թվի նվազում, գուցե և գրառումն ավելի իրատեսական համարվեր:
Հարկային պրեսսինգի արդյունքում թաքնված աշխատուժի մի հսկայական ծավալ օրինական գրանցում է ստացել, որն էլ հանգեցրել է պաշտոնական վիճակագրության մեջ գործազրկության թվի փոփոխությանը:
Իրականում ոչ բոլոր գործազուրկներն են, որ հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Իսկ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ գործազուրկներ (պաշտոնապես գրանցված) համարվում են աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ և աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Միայն պետական համակարգում ծայր առած լայնածավալ կրճատումների և օպտիմալացումների հաշվին բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, բայց եթե նրանք չեն հաշվառվել զբաղվածության պետական ծառայությունում, կնշանակի վարչապետի գրառումը նրանց չի վերաբերվում:
Ընդհանրապես գործազուրկների թիվն ուղիղ համեմամտական է նոր աշխատատեղերի ստեղծման հետ. Սա սոցիալ-տնեսական վերլուծթության տարրական կանոններից է: Նմանանատիպ մի գրառում էլ Փաշինյանն արել էր նոր աշխատատեղերի հետ կապված: Այն ժամանակ էլ վարչապետը գրել էր, թե զբաղվածությունն ավելացել է: Իրականում խոսքը նախկինում ստեղծված, սակայն պաշտոնապես չգրանցված աշխատատեղերի մասին էր, որոնք հարկային վարչարարության արդյունքում այժմ գրանցվել են, որովհետև եթե ստեղծված լիներին նոր իրական աշխատատեղեր, ապա անպայման պետք է տեղի ունենար նաև տնտեսության և ներդրումների աճ: Իսկ նման բան առայժմ տեղի չի ունեցել: Խնդիրը մոտավորապես նույնն է նաև գործազրկության թվի դեպքում: Ստացվում է, որ գործազուրկների թիվը նվազել է, սակայան նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, տնտեսությունը չի աճել, ներդրումները՝ նույնպես:
Այսինքն՝ նախկին գործազուրկներն ինքնակամ դարձել են աշխատանք ունեցողներ: Թե ինչպես՝ թերևս կբացատրեն Ազգային վիճակագրական ծառայությունում:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվն ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Ի դեպ, ԱՎԿ-ն դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Բագրատյանի այս գրառումը:
Հայաստանի նման փոքր երկրւմ, որտեղ շատերը միմյանց ճանաչում են, գործազուրկների թվի կրճատումը կամ ավելացումը այնքան ակնառու իրողություններ են, որ առանց վարչապետի ու ԱՎԿ-ի էլ մարդիկ տեսնում են՝ իրենց շրջապատում քանի մարդ էգործազուրկ դարձել, քանիսը՝ աշխատանք գտել:
Վարչապետ Փաշինյանի գրառումը թերևս իր անմիջական շրջապատի համար ճիշտ է. այնտեղ գործազուրկների թիվը, հաստատ, նվազել է:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2106 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am