ԻՊ-ի գրոհայինները թողնում են իրենց դիրքերը. Օլանդ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստիպված են նահանջել՝ թողնելով իրենց դիրքերը Սիրիայում և Իրաքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը ելույթ է ունեցել երկրի զինված ուժերի առջև Սեն-Սիր Կոենիդան քաղաքում, որտեղ գտնվում է երկրի գլխավոր ռազմական ուսումնարաններից մեկը: ««Իսլամական պետության» գրոհայինները նահանջում են և թողնում են իրենց դիրքերը Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Օլանդը: Խոսելով Ֆրանսիայի զինված ուժերի անելիքների մասին՝ Օլանդը նշել է, որ ֆրանսիական զինուժը այս տարի շարունակելու է ակտիվ գործունեությունը տարբեր ճակատներում: