Նոր քաղաքա­յին իշխանության 10 ամիսը համարում եմ կորցրած, միայն տեսել ենք քաղաքապետարան և «Սանիթեք» փոխադարձ մեղադրանք­ներ. Երևանի ավագանու անդամ

Իրավունքը գրում է.«Ամառային այս տապին երևանյան թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ աղբահանության հարցը: Մարդիկ արդեն հույսները կտրել են քաղաքապետարանից և այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությամբ հանդես եկել, որի հիմնադիրներից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ հերթական բողոքի ակցիան իրականացրեց Երևանի քաղաքապետարանի մոտ` քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով զբաղվել աղբահանության խնդիրներով։ Ստեղծված իրավիճակի, մայրաքաղաքի առաջ ծառացած այլ խնդիրների մասին «Իրավունք»-ը զրուցել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ:

-Իսկապես, Երևանում այսօր աղբահանության խնդիրը թիվ մեկ հրատապ լուծում պահան­ջող հարցերից մեկն է, որը պետք է քաղա­քային իշխանությունները ձեռնամուխ լի­նեն: Կարծես թե քաղաքապետարանը որոշակի քայլեր է անում, որ այդ խնդիրը լուծի, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ թեպետ նոր քաղաքա­յին իշխանությունը 10 ամիս է՝ գործում է, բայց այս ամիսների ընթացքում միայն տեսել ենք Երևանի քաղաքապետարան և «Սանիթեք» փոխադարձ մեղադրանք­ներ: Այս 10 ամիսները համարում եմ կորցրած, այդ ընթացքում կարելի էր շատ ավելի մեծ արդյունքների հասնել և այ­սօր չունենալ այն իրավիճակը աղբի հետ կապված, որն ունենք Երևանում: Ամառ­վա այս ամիսներին, երբ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Երևան, արդեն ֆլեշ-մոբ են անում և բացի Երևանի գե­ղատեսիլ և պատմական վայրերից, նաև նկարվում են աղբի հետ և, իհարկե, մեղադրում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքն այսպիսի վիճակի հասց­նելու համար:

- Պարոն Մանրիկյան, գործող քաղաքապետի նախընտրական խոստումներից մեկը հենց այն էր, թե «մաքրելու ենք քա­ղաքը»: Ինչո՞վ էին զբաղված այս 10 ամիս­ների ընթացքում:

-Այո, Հայկ Մարությանի նախընտրա­կան խոստումներից մեկն էլ այն էր, որ պետք է մաքրեն քաղաքը աղբից, սա­կայն, կարծես թե, քաղաքային գործադի­րը ուշ է զարթոնք ապրել այս հարցում և նոր-նոր է ձևավորում այդ քայլերը՝ գնե­լով տեխնիկա: Ինչպես գիտեք, Երևանի ավագանին ամիսներ առաջ որոշում կա­յացրեց, որով ստեղծվեց քաղաքային երկրորդ սանմաքրման օպերատորը: Ներկա պահին այդ օպերատորն ունի 13 ավտոմեքենա, «Սանիթեքն» էլ ունի 13-15 ավտոմեքենա, որոնք ամեն օր դուրս են գալիս աղբահանություն կատարելու: Իհարկե, այսքանը բավարար չէ, և քաղաքապետարանը շարունակում է գնում­ներ կատարել, մասնավորապես՝ ճանապարհին են 2-3 «Կամազ» մակնիշի ավ­տոմեքենա: Այսպես շարունակաբար համալրվելու են: Նաև նախագիծ է առա­ջարկվել, որ պահեստային ֆոնդից մեկ միլիարդ 726 մլն դրամ հատկացնել քա­ղաքային երկրորդ օպերատորին, որից մեկ միլիարդ 571 մլն-ը հատկացվելու է, որ գնվի նոր տեխնիկա, մասնավո­րապես՝ աղբահավաք մեքենաներ, փոշե­կուլներ, փոքրիկ տրակտորներ, որոնք ձնամաքրման, ձնահեռացման աշխա­տանքներ կկատարեն, և 155 մլն հատ­կացվել է հազար նոր մետաղական աղ­բաման գնելու համար: Այս ամենը շատ լավ է, բայց այն պետք է լիներ շատ ավելի վաղ՝ դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am