Քաղաքական կոռուպցիա եք անում, որ ի՞նչ անեք

Արմեն Աշոտյանի օգնականի և վարորդի մեկօրյա ձերբակալությունն ու ազատ արձակումը կարծես փոթորիկ լիներ մեկ բաժակ ջրում:

Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները չեն կարողանում նախապես մտածել, նոր գործել: Ինչ որ բան անում են հեղափոխական պաթոսով ու դուխով, հետո արդեն, երբ գալիս է կշռադատելու, այսինքն՝ խելքով գործելու ժամանակը, նրանք հետքայլ են անում: Արմեն Աշոտյանի օգնականին, վարորդին և ընկերոջը՝ Արամ Բարսեղյանին, ձերբակալելը ի սկզբանե աբսուրդ էր, այն պարզ պատճառով, որ մարդը պատրաստակամորեն վերականգնել է պետությանը պատճառած վնասը, ընդունել է մեղքը, հետևաբար իրեն մեղսագրվող հանցավոր արարքի հետևանքն այլևս վերացված է: 

«Առաջադրված մեղադրանքում Արամ Բարսեղյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հիմքեր առկա չեն, ուստի Արամ Բարսեղյանն ազատվել է արգելանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- նշված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հեղափոխությունից հետո այս կարգի գործեր, երբ մարդը ինչ-որ տեղ աշխատանքի է ձևակերպվել, վարձատրվել է, սակայն աշխատանքի չի ներկայացել, շատ են հարուցվել: Ի դեպ, դա նախկին իշխանության օրոք պարգևատրման յուրօրինակ ձև էր, որով կոմպեսացվում էր ցածր պետական աշխատավարձերը: Այլ հարց, թե այդ ձևը որքանով էր ընդունելի:

Ամեն դեպքում, նմանատիպ գործերում վերջին մեկուկես տարվա ընթացքում, որպես կանոն, իրավապահ մարմինները առաջնորդվել են վնասը վերականգնելու սկզբունքով, և կալանք համարյա չի կիրառվել, առավել ևս, որ մարդը չի հրաժարվել և հատուցել է: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ Աշոտյանի օգնականին և ընկերոջը ընդհանրապես ձերբակալել:

Պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ եթե նպատակը լիներ սոսկ հարուցված քրեական գործի բացահայտումը, ապա նման քայլի դիմելն անհեթեթություն կլիներ: Ըստ ամենայնի ՀՔԾ-ն հույսեր էր փայփայում, որ Արամի միջոցով կարողանա ինչ-որ գործ սարքել նաև Արմեն Աշոտյանի գլխին: Բայց մարդիկ, ովքեր ճանաչում են Արամին, վստահ էին, որ նման բան չի կարող լինել: Ի դեպ, ճիշտ նույն տրամաբանությամբ ժամանակին կալանքի տակ էին պահում Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին, որպեսզի վերջինս ցուցմունք տա Ռոբերտ Քոչարյանի դեմ: Բայց այդ տարբերակը չաշխատեց: Բարեբախտաբար այս դեպքում ՀՔԾ-ն շուտ հասկացավ, որ ձերբակալության շուրջ ծավալվող աղմուկն ի վնաս իշխանության է աշխատելու: Սոցցանցերում արդեն, ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի օգնականի, նախաձեռնություն էր ծավալվել, որին միացել էին տարբեր մարդիկ, այդ թվում նաև հեղափոխությանը սատարող շրջանակներից:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ իշխանության կողմից իրականացվող բեմականացմանը: Ընդամենը վերջերս հայելի.ամ-ը անդրադարձել էր Գորիսի քաղաքապետի կողմից  2019 թվականի հուլիսի 16-ին իրականացված հողային աճուրդներին: Կոնկրետ փաստերով, քաղաքապետի կոնկրետ որոշումներով ցույց էինք տվել, թե ինչպես էր աճուրդում 150 մլն դրամով վաճառված հողակտրոը փաստացի օտարվել 880 հազար դրամով: Եթե ՀՔԾ-ն ու Նիկոլ Փաշինյանը իսկապես որոշել են կոռուպցիայի դեմ պայքարել, թող ուշադիր նայեն իրենց շուրջը. մեր ներկայացրած փաստը, վստահ ենք, եզակի չէ: Բայց այդ հարցերով գործեր դեռևս հարուցված չեն, ու որևէ մեկը դեռևս կալանավորված չէ:
Ինչ վերաբերում է Արամին, ապա նա չի կարող լինել հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշ: Իրականում այն մարդիկ, ովքեր նախկինում կոռուպցիայի միջոցով միլոններ էին դիզում, այսօր նույն կերպ աշխատում են հեղափոխական իշխանության հետ: Այնպես որ՝ պետք չէ շփոթել հասցեները՝ կոռուպցիայի դեմ պայքարն ու քաղաքական շանտաժը տարբեր բաներ են:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1634 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am