Հրապարակվել են եգիպտացորենի դաշտում А321 օդանավի վթարային վայրէջքի կադրերը

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան А321 օդանավի վթարային վայրէջքի կադրերը:
Տեսանյութում լսվում են վայրէջքի պահին օդանավի ուղևորների ձայները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:
Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան: