Վրաստանում 2 զբոսաշրջիկ է մահացել

Վրաստանի փրկարարներն ինտենսիվ որոնումների արդյունքում հայտնաբերել են Սվանեթիի լեռներում կորած բելառուս զբոսաշրջիկ կանանց. նրանցից երկուսը մահացել են, երրորդը ծանր վիճակում է, հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ուղղաթիռ: