«Զիգզագ»-«Սպայկա». իրավիճակ է փոխվել՝ ում համար ոնց

Ըստ օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակի՝ «Սպայկա» ընկերությունը 2019 թվականի առաջին կիսամյակում պետությանը վճարել է 2մլրդ. 623 մլն. 628 հազար դրամ հարկ:
Այդ նույն ժամանակահատվածում «Զիգզագ» ընկերությունը վճարել է 1 մլրդ.153 մլն.597 հազար դրամի հարկ: Համեմատելով նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Սպայկան» վճարել էր 1 մլրդ. 190 մլն. 713 հազար դրամ, իսկ «Զիգզագը»՝ 564 մլն.45 հազար դրամ: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ նշված երկու ընկերությունն էլ շեշտակի ավելացրել են ՀՀ պետական բյուջե կատարած վճարումները: Մասնավորապես «Սպայկան» հարկային աճ է ապահովել մոտ 1,5 մլրդ դրամով՝ ավելի քան կրկնակի: Իսկ «Զիգզագ» ընկերությունն ավել է վճարել 589 մլն դրամ, դարձյալ կրկնակիից փոքր-ինչ ավելի:
Այս երկու ընկերությունների գործունեության ոլորտները բացարձակ տարբեր են, և այս իմաստով համեմատության եզրեր չկան: Բայց, քանի որ Հայաստանում անցյալ տարվանից սկսած գնահատման հիմնական սկզբունքը դարձել է իրավիճակի փոփոխությունը՝ հեղափոխությամբ պայմանավորված, ապա պետք է ընդգծել, որ այս երկու ընկերությունների համար իսկապես իրավիճակ է փոխվել: Հետհեղափոխական Հայաստանում «Սպայկա» ընկերության համար իրավիճակը ոչ թե փոխվեց, այլ թարսվեց՝ է՛լ ԱԱԾ-ի «մասկի-շոու» ընկերությունում, է՛լ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալություն, է՛լ աշխատողների բողոքի ակցիաներ կառավարության շենքի մոտ, է՛լ ստուգումներ և տուգանքներ, է՛լ պետությանը պատճառած վնասի վերականգնում՝ 1 մլրդ դրամի չափով (ի դեպ, այդ վերականգնված 1 մլրդ դրամը հարկային հաշվետվության մեջ տեսնես ներառվա՞ծ է ): Մի խոսքով՝ բիզնես միջավայրի «զրո» բարելավում, պետական վերահսկողական լծակների կոպիտ կիրառում՝ հայտնի պատճառներով:
Ճիշտ հակառակ վիճակն էր «Զիգզագ» ընկերությունում: Հեղափոխությունից հետո Էդուարդ Աղաջանյանը, որի ընտանիքի սեփականությունն է համարվում «Զիգզագ» ընկերությունը, նշանակվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար: Մի քանի ամիս առաջ մամուլում աղմուկ բարձրացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերությունում ՀԴՄ կտրոն չեն տրամադրել հաճախորդին: Այդ պատճառով ընկերությունը հայտնվել էր ՊԵԿ-ի հրապարակած համապատասխան ցուցակում: Այսինքն՝ ընկերությունը հրաժարվել էր կատարել վարչապետի հանձնարարականը, որը նաև օրենքի պահանջ է: ՊԵԿ-ն, իհարկե, դրա համար «Զիգզագին» չտուգանեց, բյուջեում էլ համապատասխան գումարներ չվերականգնվեցին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ «Զիգզագը» ցուցաբերել է հարկ վճարողի օրինապահ վարքագիծ: Ճիշտ հակառակ գնահատականներ տրվեցին «Սպայկա» ընկերության դեպքում. ՊԵԿ-ը խոսում էր շուրջ 7 մլրդ դրամ թաքցված հարկերի մասին, որից 1 մլրդը, ինչպես օրերս պարզվեց, վերականգնվել է՝ հօգուտ բյուջեի: Այսինքն՝ իրավիճակի այսքան ակնհայտ փոփոխություն, սկզբունքորեն տարբեր գնահատականներ ու մոտեցումներ, բայց համարյա նույն չափի հարկային վճարումների աճ: Մինչդեռ «Զիգզագի» մասով հետաքրքիր կլիներ տեղեկանալ՝ եթե նախկինում այս ընկերությունը հարկեր չի թաքցրել, ինչի՞ հաշվին է գոյացել 2019 թվականի հարկային աճը: Կա՞ արդյոք վիճակագրություն, որ «Զիգզագը» կրկնակի անգամ ավել կենցաղային տեխնիկա է վաճառել: Արժեր իմանալ:

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 14979 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am