Կարևորը շոուն դիտարժան էր՝ Փաշինյանը նոր լայվի թեմա ունի

 

Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված աղմուկը հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ սկանդալներից էր: Ինչպես հայտնի է, բնապահպանական որոշ կազմամակերպություններ և ակտիվիստներ տևական ժամանակ ակցիաներ էին իրականացնում, փակում էին հանքավայր տանող ճանապարհը՝ պնդելով, թե հանքավայրի շահագործումը վնասում է Ջերմուկի ջրային ավազանին:
Խնդրի հետ կապված 2018թ. հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Ընկերությունը փաստացի ավելի քան մեկ տարի չէր աշխատում, որոշվել էր անցկացնել միջազգային փորձաքննություն, որն իրականացնելու նպատակով ընտրվել էր «Էլարդ» ընկերությունը:
Պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար` «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն:

Եվ ահա այս տարվա հուլիսի 22-ին համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է պատվիրատուին: Եզրակացությունը բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից: Ընդհանուր փաստաթղթերի թերթերի քանակը կազմում է 237 թերթ: Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ:
Փորձքաննությունը ցույց է տվել, որ Ամուլսարի շահագործումը բնապահպանական խնդիրներ չի առաջացնում:
Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն է այս մասին հայտարարել. «Միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան՝ քրեական գործի վարույթի հետագա շարունակության համար»,- նշել է նա։
Քննչական կոմիտեն հրապարակել է նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:
Առաջանում է տրամաբանական հարց, եթե այսքանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց ներկայացնի Հայաստանի դեմ՝ իր գործունեւթյանը անհիմն խոչընդոտելու և ներդրումների ետ վերադարձին խանգարելու համար, ո՞ւմ վզին է մնալու վնասի հատուցումը: Երկրորդ տրամաբանական հարցը՝ այս պատմության մասին իմանալուց հետո միջազգային ո՞ր ներդրողը կուզենա գործ դնել Հայաստանում: Այս հարցերը թերևս երկրորդական են, կարևորը շոուն դիտարժան էր՝ ժամանակին անգամ Փաշինյանն էր գնացել Ամուլսարի ճանապարհը փակողների հետ հանդիպման:


Հայկ Դավթյան

դիտվել է 4344 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am