«Ալ-Քաիդա»-յի առաջնորդը կոչ է հրապարակել
«Ալ-Քաիդա»-յի առաջնորդ Էլ-Զավահիրին կոչ է արել հարձակումներ գործել Սաուդյան Արաբիայի վրա` թագավորությունում 47 մարդու զանգվածային մահապատժից հետո, որոնցից շատերը կապված էին ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ-ում գտնվող մոնիթորինգային խմբին: Տվյալ կոչը հնչել է 7 րոպե տևողությամբ ձայնագրությունում, որը հրապարակվել է ավելի վաղ, այս շաբաթ: Դրանում եգիպտացի բժիշկը և գրոհայինների առաջնորդն իր հետևորդներին կոչ է արել հարձակումներ գործել ընդդեմ իշխող Էլ Սաուդ արքայական ընտանիքի շահերի, որին նա անվանել է «ձեր կրոնն աղավաղող փտած ռեժիմ»: Էլ-Զավահիրին կոչ է արել նաև հարձակվել «սիոնիստա-խաչակրաց» դաշինքի վրա` նկատի ունենալով Իսրայելին և նրա արևմտյան դաշնակիցներին:
