Հեղափոխության մակաբույծները

Հեղափոխության արժեքների մակաբուծացումը անասելի արագ ընթացք է ստանում:

Դրանում համոզվելու համար հետազոտություններ և մասնագիտական ուսումնասիրություններ ամենևին էլ պետք չեն: Պետք է ընդամենը հիշել՝ ինչն էին քննադատում հեղափոխականները մինչև հեղափոխությունը և ինչ են անում նրանք այսօր: Օրերս պարզվեց, որ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար պետական միջոցներից 5մլն դրամ է ծախսվել։ Մի կողմ թողնենք այդ միջոցառման գեղարվեստական արժեքն ու գեղագիտությունը: Համարենք, որ դա ճաշակի հարց է, իսկ ճաշակին ընկեր չկա: Արդյոք գորգալվությունը կապ ուներ Վարդավառի տոնի հետ: Ըստ Մայր Աթոռի տված պաշտոնական պարզաբանման՝ ո՛չ, չունի: Դա ծեսի հետ չի առնչվում:
ԱԺ բակում գորգեր փռելու և լվանալու միջոցառումը կապ ուներ իմքայլական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կրեատիվ գաղափարի հետ: Ինչ խորհուրդ ուներ այն, ով էր տեսել Երկրի օրենսդիր մարմնի բակը վերածել խալի-խալիչա փռելու վայրի, հայտնի չէ: Բայց, որ անհայտ ու անկապ գաղափարի համար պետությունը շռայլորեն ծախսում է 5 մլն դրամ /ի դեպ, այդ գումարով կարելի էր միանգամայն նոր գորգեր գնել-խմբ./ դա արդեն հետաքրքիքր է, նույնիսկ շատ, որովհետև, օրինակ, հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը, փաստացի չնշվեց: Երկրի ղեկավարը անգամ հանրապետությունում չէր: Պետությունը գրոշ չծախսեց՝ սահմանադրությունը արժևորելու, օրվա խորհուրդը կարևորելու համար:
Անցյալ տարի համազգային քննարկման է թեմա էր դարձել սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա տոնակատարության և Երևանի 2800-ամյակի միջոցառումների համար նախատեսված ծախսերը: Որպես մեծագույն ձեռքբերում՝ թմբկահարվեց տոնական բյուջեի կրճատումը, սակայն դրանից ընդամենը 3 ամիս անց Երևանի քաղաքապետարանը 85 մլն դրամ վճարեց Նոր տարվա տոնածառի համար: Սա աննախադեպ թիվ էր, Երևանի նախկինում ունեցած բոլոր տոնածառերի պատմության մեջ: Ի դեպ, ընդամենը օրերս Երևանի ավագանին 91 մլն դրամով կրճատեց մանկապարտեզներին հատկացված գումարը և այդ միջոցները հատկացրեց աղբամանների և աղբատարների ձեռքբերմանը՝ հաշվի առնելով, որ աղբահանության վիճակը կատաստրոֆիկ վատ է: Եթե Հայկ Մարությանը աղբամանների թվի մասին վիճակագրությունը կազմած լիներ ավելի վաղ, թերևս կարելի էր մանկապարտեզների փողերը կրճատելու փոխարեն՝ մի քիչ ավելի համեստ տոնածառ դնել հրապարակում:
Սրանցից բացի՝ ապրիլի 23-ին Քաղաքացու օրը նշելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից 124 մլն դրամ հատկացրեց, որպեսզի այդ օրը փողոցներում իշխանավորները խորոված ու քյաբաբ վայելեն:
Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ելույթներն ավարտում էր հայտնի կոչով՝ «Եվ ուրեմն կեցցե այն Հայաստանը, որն արդեն եկել է»: Ասել կուզի՝ կեցցե այն Հայաստանը, որ սահմանադրության օրը չի նշում, բայց գորգալվության համար 5 մլն դրամ է ծախսում, որ Անկախության տոնին գումար է խնայում, որ Քաղաքացու օրը խորոված ուտի….

 

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 2241 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am