«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում , Հրազդանի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ ինքը քաղաքականությունից դուրս չի գալու եւ չի հուսահատվել: իրենց կուսակցությունում երեկ որոշում են կայացրել խումբ ձեւավորել, որը կզբաղվի Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի գործունեությամբ: «Արամ Դանիելյանը դադար չպետք է ունենա: Մեր քաղաքում ահավոր վիճակ է, դուք բոլորդ ականատես եք եղել, ոնց որ 19-րդ դարի վերջը լինի: Ներկայիս Վանատուր թաղամասում 14 տարվա ընթացքում մի բահ շեբեն չի բերվել, ոչ մի գործ չի կատարվել: Հետեւողական ենք լինելու, որ մարդն ինչ խոստում տվել է՝ կատարի: Հետեւողական կլինենք, որ Արամ Դանիելյանը չմտածի, գլուխ գովա, ասի՝ կրեցի, ինքը կարա լավ «պեմզաբլոկ» կրի»,- նշեց Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով ընտրությանը հաջորդած միջադեպին, որը տեղի է ունեցել Արամ Դանիելյանի եւ Սասուն Միքայելյանի կողմնակիցների միջեւ՝ նա ասաց. «Հաջորդ օրը երեկոյան նրանց կողմնակիցները ցանկություն են ունեցել մեր հայաթում մեզ «հյուրասիրել», էթիկայից ելնելով մենք «հակահյուրասիրեցինք», անցանք առաջ»:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը