Սկանդալային գրառումներ. «Աննայի հիմնադրամին 100–200 հազար փոխանցի... նա դա կգնահատեր և PR կլիներ քո համար»

Համացանցում է հայտնվել ոմն Նարինե Դավթյանի և Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նամակագրությունը։ Այս մասին ВКонтакте սոցցանցի իր էջումգրել է օգտատեր Վլադ Տուլեևը՝ կից հրապարակելով այդ նամակագրության պատճենները։

Untitled (1)

Զրույցի ընթացքում Նարինե Դավթյանը Յուրի Նավոյանին հորդորում է իրեն դրսևորել որպես միանձնյա առաջնորդ` ցույց տալու, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Ռուսաստանում ՀՀ դեսպանը ոչինչ չեն որոշում, և ամեն ինչ պետք է արվի Նավոյանի միջոցով։

zN_kfUELmmw

Յուրի Նավոյանն էլ բողոքում է, որ դժվար է դա անելը, առավել ևս, որ Երևանում իրեն ոմանք չեն սատարում, նույնիսկ ընդդեմ Զատուլինի ակումբի իր ակցիան Փաշինյանի շրջապատի աջակցությանը չի արժանացել։

«Իսկ ես արել էի այնպես, ինչպես խնդրել էին, որպեսզի արտահոսք անեի Քոչարյանի և ակումբի կապերի մասին։ Բայց Երևանում չնկատեցին և գցեցին ինձ։ Դա էլ քիչ էր, այդ ամենից հետո Մոսկվա եկավ Վովան և հանդիպեց Զատուլինի, այլ ոչ թե ինձ հետ»,-դժգոհում է Նավոյանը։

Ի պատասխան Նարինե Դավթյանը նախատում է, որ բավակա՛ն է նվնվալ, փոխարենը պետք է շատ ելույթներ ունենալ, հոդվածներ գրել, քննադատել ղարաբայան հին վարչակազմը, Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները։

2

Յուրի Նավոյանն էլ ընդգծում է, որ ինքը վաղուց այդ ամենն անում է, և որ ՌՀՄ-ում և դեսպանատանն իր կողմնակիցներն ունի․

«Հարցն այն է, թե որքան երկար ժամանակ պետք է լռեն Երևանում։ Շատ կօգներ, եթե ինձ ընդուներ Փաշինյանը»։

3

«Դե դու էլ մի քնի։ Քանի՞ անգամ եմ խնդրել՝ օգնել գումար հայթայթել Աննայի ֆոնդի համար։ Դա շատ կօգներ, նա դա կգնահատեր և PR կլիներ քո համար,-ընդգծում է Նարինե Դավթյանը՝ թերևս նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամը,-դու որևէ մի հովանավորի գտի, գոնե 100-200 հազարի, այդ ժամանակ մենք իրար հետ կգնանք նրա մոտ»։

4

«Դժվար է այստեղ միաժամանակ սատարել Փաշինյանին, հանդես գալ Քոչարյանի, Աբրահամյանի դեմ, թիրախավորել դեպանին ու մի բան էլ փող հավաքել։ Որոշ հաջողություններ կան,-նշում է Նավոյանը,-կարևորը, որ Մոսկվա այցելող յուրաքանչյուր ղեկավար պետք է գլխավոր գործընկեր տեսնի մեզ և դա ցույց տա բոլորին, այդ ժամանակ մենք ուժեղ կդառնանք և կլինի՝ ինչ ցույց տալ կանտոռային։ Այդ ժամանակ բոլոր այդ Աբրահամյանները, Ավագումյանները, Կարապետյանները և Զատուլինները կանհետանան»։

5

Այս երկուսի զրույցն ավարտվում է նրանով, որ Նարինե Դավթյանը Յուրի Նավոյանին հորդորում է Քոչարյանի մասին իր գնահատականներում լինել ավելի՛ կտրուկ և փող գտնել ֆոնդի համար։

***

Ի դեպ, այս հրապարակումից որոշ ժամանակ անց Նարինե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է, որ Յուրի Նավոյանի զրուցակիցն ի՛նքը չի եղել։

6

7777777777777

7or.am

դիտվել է 5992 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am