«Իշխանությունները կիրառեցին նույն տեխնոլոգիաները՝ ընտրակաշառք, ինչ-որ տեղ կարուսելներ, ճնշումներ պետական հիմնարկների աշխատողների վրա, տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել»,- Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը Հայելի ակումբում ամփոփեց ապրիլի 17-ի ընտրությունները:
«Գրանցվել է 10-50 հազար դրամ ընտրակաշառք: Տարիների ընթացքում կեղեքել են ժողովրդին, էդ գումարը բաժանել են, որ նորից հավաքեն նրանցից»,-հայտարարեց նա:
Սասուն Միքայելյանի համար անհասկանալի է մնացել, թե ինչու էին ընտրության օրը Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղով մարդիկ բերվել Հրազդան: «Ես չեմ հասկանում Գագիկ Ծառուկյանն ինչի համար էր այդքան մարդ ուղարկել, թե ուզում էր ինձ վախեցնել, ինքը լավ գիտի՝ ես էտ կատեգորիայի մեջ չկամ: … Գագիկ Ծառուկյանը ոչ մի բարոյական իրավունք չուներ համագործակցել, ես մինչեւ հիմա չեմ հասկանում` ինչի համար էին ժողովրդին բերել: Մեր հիմնական նպատակը եղել է ազատ, արդար ընտրությունները: Թող իրենք մտածեն, ինձ համար զարմանալի է, թե ինչու են անվճար ավտոբուսներով բերվել»,- նշեց նա:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը