Քոչարյանի հեղինակությունը բարձրանում է, դա փաստ է.Մերուժան Տեր -Գուլանյան

Հարցազրույց գրող Մերուժան Տեր-Գուլանյանի և բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի հետ:/Մաս 2-րդ/

-Մենք պետք է դիմակայենք:

Նիկոլայ Ծատուրյան.Ես տեսնում եմ դիմակայություն երկու անձերի՝մեկն իմ առանձանապես չսիրած Պուտինն է և Թրամփը,նրանք պայքարում են դրա դեմ,իսկ այդ ուժը հսկայական ուժ է:Մեր ներսում, ըստ իս,թե Ուկրաինայում,թե Հայստանում դա Զելինսին է և Փաշինյանը:Իրենք հնարավորության սահմաններում դիմակայում են:

-Համաձա՞յն չեք պարոն Տեր- Գուլանյանի հետ:

Նիկոլայ Ծատուրյան.Մարդիկ,երբ մեծանում են, տարբեր հիշողությունների մեջ են,այն ժամանակները լավ են թվում:

-Պարոն Տեր -Գուլանյանը որպես մտավորական է խոսում, այն ժամանակ ,երկրորդ նախագահի օրոք ինքը բանտարկված է եղել:

Նիկոլայ Ծատուրյան.Պետք է լինեն սխալներ,30 տարվա պետություն է ,որը գնացել է լրիվ ուրիշ կողմ:

-Հաղթանակ չենք ունեցե՞լ,ձեռբերումներ,ազաատագրում:

Նիկոլայ Ծատուրյան.Այն թալանը, որ եղել է,ամեն ինչի մասին խոսում է:

-Ինչու են այսօրվա իշխանություներն այդքան ասում ՝երեկ:

Նիկոլայ Ծատուրյան.Ղալաթ են անում,այդքան կարևոր չէ երեկը ,30 տարի եղել է ,սխալներ կլինեն ,բա ոնց ,նոր պետություն է:

-Այս նոր երևույթները ձեզ չեն վախեցնու՞մ:

Նիկոլայ Ծատուրյան.Ոչ,բոլորովին:Ինչ որ բան փոխվում է,բայց արձագանքներով երևում են Ռուսաստանում,,որտեղ շատ անհանգիստ են Փաշինյաններով և Զելինսկիներով:

-Գուցե մենք պետք է ավելի անհանգիստ լինենք,որովհետև կրակոցներ են և մեր սահմանը իրենք են պահում:

Նիկոլայ Ծատուրյան.Իրենք իբրև թե պահում են :

-Պատկերացնում եք,որ 3 ժամով չլինեն:

Նիկոլայ Ծատուրյան.Դա էլ է միամիտ բան,որ օրհնվի էն սհաթը որ ռսի ոտը մեր երկիր մտավ :

-Գուցե ճանապարհենք,և մի 3 ժամ սպասենք:

Նիկոլայ Ծատուրյան.Ոչ մի բան էլ չեն անի :

-Սիրիայում ի՞նչ են անում:

Նիկոլայ Ծատուրյան.Սիրիան ուրիշ է:

Մերուժան Տեր-Գուլանյան.Օրը ցերեկով մտան Կիպրոսի կեսը գրավեցին,ո՞վ ինչ ասաց:

Նիկոլայ Ծատուրյան.Լավ:

Մերուժան Տեր-Գուլանյան.Մոռանո՞ւմ ենք այդ ամենը:

Նիկոլայ Ծատուրյան.Չենք մոռանում,ես տեսել եմ ,թե ռուսը մեզ համար ինչ է արել,Նախիջևանը տվել է ադրբեջնցիներին :

Մերուժան Տեր-Գուլանյան.Ռուսաստանը չի արել, Սովետական միությունն է արել:

Նիկոլայ Ծատուրյան.Ինչ կարևոր է սովետական միությունն է,թե Ռուսաստանը ,ռուսական պետությունն է եղել:

Մերուժան Տեր-Գուլանյան.Երբ այսօր Նախիջևանից կրակում են մեզ վրա,դա թուրքերի թիկունքն է ,թուրքերն են իրենց թիկունք:Մեր վիճակն է այս համընդհանուր խառնիխուն պատերզմական իրավաիճակի,ամբողջ Մերձավոր Արևեքում կրակում են,դա մեր շուրջն է:

-Նախորդները ինչ սխալներ թույլ տվեցին,որ իշխանությունը փոխանցեցին անպատրաստ մարդկանց ձեռքը:

Մերուժան Տեր-Գուլանյան.Երկար ժամանակ լավ բաներով հանդերձ մի տեսակ կար ՝անշարժություն,դանդաղ վիճակ էր,ժողովրդին հոգնեցրեց դա,իրենք ինչ-որ բանից ազատվել էին ուզում,ոչ թե Նիկոլին էին, ուզում,Նիկոլ Փաշինյանի փոխարեն կարող է ր լինել որևէ այլ մարդ:Ժողովրդին պետք էր մեկ այն բան ,ընդ որում չձևակերպված,ամենատխուրը դա է,ժողովուրդը ուզում էր մեկ այլ բան,բայց չէր ձևակերպել,թե ինչ:

Նիկոլայ Ծատուրյան.Փաշինյանը կատարեց մի քայլ,որով ապացուցեց իր կարողությունները,իհարկե շատ սխալներ էլ գործեց,բայց չի կարող սխալը չլինել:բնական է,որ ռևավլուցիայից հետո տեղի է ունենում կոնտրռևոլուցիա:

-Ձեր նախարարին ճիշտ էին նշանակե՞լ,առաջ ունեիք,հիմա ՝ոչ,միայն դրա դեմ ընդդիմացաք:

Նիկոլայ Ծատուրյան.Դա մեր սֆերան էր,ես քաղաքագետ չեմ,որ մտնեմ այդ ամենի մեջ,ես կողքից տենսնում եմ և հասկանում ,թե ուր կարող է տանել այս ե:

-Ասացին ՝լափել են ,տարել,նախագահի հետ կապված 10 տարի շարունակ տարել է ,1 տարի է արդեն նստած է,ո՞ւր են գումարները:

Նիկոլայ Ծատուրյան.Միանգամից ամեն ինչ չի կարող կարգավորվել: Աստիճանաբար պետք է լինի,նոր պետություն է,նոր կառավարություն է,ընդեմենը 1,5 տարի,30 տարի քանդելուց հետո ոնց են այդպես արագ շտկելու:

Մերուժան Տեր-Գուլանյան.Ես ազնիվ խոսք եմ ասում,զարմանում եմ:Ինչ է նշանակում 30 տարի քանդել,Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ժամանակ,հատկապես Սերժ Սարգսյանի ժամանակ շատ լավ բաներ են եղել,եղել են սխալներ,որոնց դեմ այսօր կարող ենք խոսել:Բոլորի ժամանակ էլ եղել է:Ի՞նչը քանդեցին:

Նիկոլայ Ծատուրյան.Ցուցակով ասե՞մ,թե ինչը քանդեցին:

-Ձեր ոլորտով ասեք:

Մերուժան Տեր-Գուլանյան.Մենք 30 տարի ձեռքեը ծալած նստե՞լ էինք:

Նիկոլայ Ծատուրյան.Ինչի պետք է նստեինք,խոսը դրա մասին չէ ,խոսքը այն մասին է,որ ծախեցին ամբողջ հարստությունը:

-Նախորդների ամբողջ խնդիրը եղել է այն,որ արդարություն չի եղել,դատավորներին հրահանգել են :Համաձա՞յն եք:

Նիկոլայ Ծատուրյան.Անպայման:

-Այդ նույն դատավորներից մեկը իրենից անկախ որոշում էկայացնում,ինչու է այդ դատավորին ստուգում,լիրազորություններից զրկում:Դա կոչվում է արդարադատությո՞ւն:

Նիկոլայ Ծատուրյան.Դա նշանակում է նոր ձևի դատարանի ստեղծում՝ոչ կաշառակեր,իսկապես անկախ ամեն ինչից:

-Ինչո՞ւ հարձակվեցին այն դատավորի վրա,որ իր սրտի ուզած որոշումը չկայացրեց,ինչո՞ւ ճնշում գործադրեցին:

Նիկոլայ Ծատուրյան.Ո՞վ է գործադրում :

-Ձեր կարծիքով առանց Նիկոլ Փաշինյանի իմացության այս դատավորի նկատմամբ նման գործողություններ են կատարո՞ւմ:

Նիկոլայ Ծատուրյան.Այո :

-Կամ անկախ նրա կամքից շրջափակո՞ւմ են դատարանները:

Նիկոլայ Ծատուրյան.Դուք չեք նկատում,որ այնքան է աճած Ռոբերտ Քոչարյանի դեմ մարդկանց զայրույթը …

-Բացարձակ:

Նիկոլայ Ծատուրյան.Մենք երևի տարբեր հանրապետություններում ենք ապրում:

Մերուժան Տեր-Գուլանյան.Խնդիրն այն է,որ քանի գնում են օրերը,այնքան ես հստակ տեսնում եմ,որ Քոչարյանի հեղինակությունը բարձրանում է, դա փաստ է:

Նիկոլայ Ծատուրյան.Ես էլ գիտեմ,որ փաստ է,որոհետև լավ փողեր ունի, բաժանում է մարդկանց,մարդիկ էլ գնում են նրա հետևից:

-Սորոսն էլ ժամանակին հկ-ներին էր տալիս,իր երևից էին գնում :

Մերուժան Տեր-Գուլանյան.Չի բացառվում,որ արանքում փող կա,ես չգիտեմ, չեմ կարող վկայել,մեղք չեմ ուզում անել,բայց որ բարձրանում է,դա միանշանակ:Քոչարյանին մոռացել են,հիմա հերոս է դառնում :Ես շատ կուզենայի,որ ամեն ինչ հանգիստ լիներ,խաղաղ ,տեսնում եմ,որ մի բան հասունանում է:Ալավերդի քաղաքը վերանում է,600 ընտանիք աշխատանք չունի արդեն 9 ամիս,բոլորը գնում են Ռուսաստան, քաղաք է վերանում աչքներիս առաջ:Միայն Ալավերդին չի,այս ամենը հասունանում է ,մի օր կհանգի իր վերջնագծին,շատ կուզերի,որ դա խաղաղ լիներ,հանգիստ լիներ և մարդիկ,որոնք տեսնում են,որ իրենք չեն կարողանում ղեկավարել,թողնեն գնան,ներողություն խնդրեն գնան:

-Կասեն՝ո՞ւմ թողնենք :

Մերուժան Տեր-Գուլանյան.Կհայտնվեն նման մարդիկ:

-Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտնվե՞ց:

Մերուժան Տեր-Գուլանյան.Որիշ մարդիկ,Հայստանում շատ հետաքրքիր մարդիկ կան ,լավ մտածող երիտասարդություն կա,քաղաքականը ի նկատի ունեմ ,ոչ պապ են սպանել,ոչ տերետր,ոչ էլ սուտ են խոսում:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 876 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am