Գորբաչովի կոչը Օբամային և Պուտինին.հանդիպել
Դոնբասում ճգնաժամի կարգավորման հարցում տեղաշարժեր չկան, հակամարտության կարգավորման ներկայիս մեխանիզմները վատ են աշխատում,ասել է
քաղաքական գործիչն ու ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերից և «նորմանդյան քառյակից» չի կարելի հրաժարվել:
Նա կոչ է արել խթանել նրանց աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով կամ ստեղծել «ինչ-որ այլ մեխանիզմներ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
«Չի կարելի թողնել ուկրաինական ճգնաժամը՝ որպես թարախապալար, որը տենդ կառաջացնի Եվրոպայում և աշխարհում: Եվս մեկ «սառեցված հակամարտության» Եվրոպան կարող է չդիմանալ»,- ընդգծել է Գորբարչովը:
