Իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերոսին» փնովելով մարդիկ հովացնում են իրենց սրտերը

«Առավոտ» թերթը գրում է. «Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կամ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ և, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը:

Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արևմտյան դասագրքերի, սեմինարների և թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշ­ակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրակա­նության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, aгavot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետև, անկախ նրանից, թե ին­չի մասին եմ ես գրում (թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որբան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահնե­րը և ներկայիս վարչապետը: Կա՜ճ նրանցից մեկը, կա´մ 2-3-ը, կամ երբեմն նաև՝ չորսը միասին: Ինչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ:

Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաև դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հան­ցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշ­յալ անձանցից որևէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրա­պես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների և ատողների միջև, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին:

Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, և իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերո­սին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գու­ցե նաև՝ կարծում են, թե պայքարում են արդարու­թյան համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առող­ջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում:

Նույն պատճառներով ես չեմ կարող կողմ դառնալ անգամ այն դեպքում, երբ բանավիճում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ և իմ բարեկամները: Վերջերս, օրինակ, իմ ընկերները ֆեյսբուքյան տարածքում վիճեցին Վանո Սիրադեղյանի մասին: Որքան էլ ես հարգեմ Վանոյին և շնորհակալ լինեմ նրան «Առավոտ» թերթը հիմնելու համար, ես չեմ կարող լինել նրա փաստաբանը: (Հիշում եմ, դատավարության որոշակի փուլում այդ դերն էր ստանձնել լուսահոգի Ռուբեն Ռշտունին):

Բնակա­նաբար, չեմ կարող և չեմ ուզում լինել նաև մեղադրողի դերում: Ինձ թվում է, լավագույն լուծումը կլինի այն, որ նա վերադառնա Հայաստան և դա­տավարությունը շարունակվի:


Եթե դատարանը Վանոյի արարքների մեջ հանցակազմ չգտնի, շատ լավ: Եթե գտնի, ապա, եթե ես լինեի որոշում ըն­դունողների տեղը, նրան անմիջապես ներում կշնորհեի, հաշվի առնելով այդ գործչի թե´ տարիքը և թե´ ծառայությունները: Բայց մտնել մեղադրանքների և արդարացածների դաշտ, կարծում եմ, իմ առաքելությունը չէ:

Չէ, ինձ մոտ չի ստացված բանավեճ բորբոքել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am