Կեղտոտ խոսակցություն Նիկոլ Փաշինյանի կաբինետում

Կարգին սերիալի նկարահանումները փաստորեն տեղափոխվել են վարչապետի կաբինետ, և ի լրումն նախկին դերասանների` ստեղծագործական թիմին միացել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարությանը աշխատանքային հանդիպման է եկել վարչապետի մոտ, և վարչապետը որոշել է հանդիպումը ուղիղ եթերում անել, վերցրել ու ՖԲ-ով լայվ է մտել:

Եթերն գնաց. Նիկոլը հարցնում է Կարգին Հայկոյին՝ ինչո՞ւ է աղբահանությունն այս վիճակում: Մարությանն էլ պատմում է, որ 2013-ին Երևանի աղբահանության գործը տրվել է «Սանիթեք»-ին, իսկ քաղաքային համապատասխան կառույցները չեն պահվել: Փաշինյանը, թե աշխարհի փորձը ո՞նց է, Մարությանը թե` աշխարհի իր իմացած քաղաքներում երկու և ավելի օպերատոր են ներգրավում, չնայած գուցե կան նաև քաղաքներ, որտեղ մեկ օպերատոր է աշխատում:
Նիկոլ Փաշինյանը նորից լրագրողական հետաքրքությամբ հարցնում է` իսկ այդ պայմանագիրը լա՞վ պայմանագիր է: «Ես ուզում եմ անկեղծ ասել, որ, այո', սա քաղաքապետարանի համար լավ պայմանագիր է, լավ պայմանագիր է նաև «Սանիթեք»-ի համար»,- խոստովանում է Մարությանը:

Բա էս խնդիրները ինչի՞ց են առաջացել:Առաջացել են, որովհետև «Սանիթեք»-ը չի կարողանում իր վրա դրված պարտականությունները կատարել, չունի այդ ներուժը:

Լավ, իսկ ինչո՞ւ չի կարողանում:«Փորձ չունի»,- ասում է Մարությանը և ավելացնում, որ քաղաքապետարանը ինչպես հիմա, այնպես էլ նախկինում ժամացույցի նման փողը փոխանցում է «Սանիթեք»-ին: Քաղաքապետարանի միակ պարտավորությունը փող տալն է, մեկ էլ վերահսկելը, որ կատարի: Փողտ տալիս ենք....Լավ վերջապես, ինչո՞ւ չեն անում: Իրենց շարժակազմերը ջարդուխուրդ եղած են: Աղբամանները քիչ են. 16 հազարի փոխարեն` կա ընդամենը 5000 աղբաման: Բայց սա էլ քիչ է, «Սանիթեքն» ասում է, որ ինքը պարտավոր է 8 հազար ունենա: Բայց քաղաքապետն էլ կարդացել է պայմանագրում` 16 հազար հատ պիտի լինի:

Լավ բա հետո ՞... Քաղաքապետարանը տուգանելէ «Սանիթեք»-ին: «Սանիթեք»-ը դրա համար դատի է տվել քաղաքապետարանին, թե իրենց անհիմն են տուգանել, և այս տուգանքն ազդել է իրենց աշխատանքի վրա: «Բայց այնուամենայնիվ, պատճառը, որ իրենք չեն կարողանում կատարել աղբահանությունը, ո՞րն է, վատ մենեջմե՞նթն է, ի՞նչն է»,- չի կարողանում հասկանալ Փաշինյանը: Մարությանն ասում է, որ ինքը «Սանիթեք»-ին ասել է, որ շատ երջանիկ կլինի, որ նրանք նորմալ աշխատեն: «Սանիթեքն» ասել է` բարձրացրե'ք գինը: Մարությանն էլ պատասխանել է` եղբա'յր, դու պայմանագիր ես կնքել` 12 տարով, եթե ձեռնտու չէր, չկնքեիր, հիմա ես չեմ կարող գինը բարձրացնել, որովհետև դա կլինի օրենքների խախտում: «Ես առաջարկեցի` խզենք «Սանիթեք»-ի պայմանագիրը, նոր մրցույթ հայտարարենք: Դուք եկեք` նոր գնով մասնակցեք մրցույթին»,- պատմում է Հայկ Մարությանը և ցավով արձանագրում, որ այս առաջարկին «Սանիթեք»-ը չի համաձայնվել:
Նիկոլ Փաշինյանին այս պահը շատ է դուրս գալիս, այն աստիճանի, որ նա մի պահ սկսում է ուղիղ եթերում բանակցել «Սանիթեք»-ի հետ, որ համաձայնվի: Հետո Մարությանն է իր կողմից լրացնում, որ ինքը ինչ ասես, առաջարկել է «Սանիթեք»-ին, այդ թվում նաև, որ Երևանը ձեռք բերի սեփական աղբատար մեքենաներ: Մի րոպե, իսկ իրենք փող չունե՞ն, որ վարկ վերցնեն, մեքենա առնեն: Փաշինյանի այս զարմանքը անմիջապես փարատում է Հայկ Մարությանը, թե իրենք արդեն 8 մլն դոլար վարկ ունեն:
Վերջը, նորից աղբը չեն տանում, Երևանի քաղաքապետարանն էլ մեքենաներ ձեռք բերելու մրցույթ հայտարարեց, որը բողոքարկեց մեկ այլ ընկերություն: Էստեղ էլ համաձայն չէին մեքենաների հզորության հետ: Դեռ լավ է, որ դատարանը թույլ տվեց մրցույթն անել` բողոքարկումից առանձին:
Հետո «Սանիթեք»-ին խնդրեցինք, որ գոնե աղբաման բերի, գոնե 2000 հատ: Նրանք էլ, թե 1500 հատ կբերենք: «Ո՞նց, աղբատար մեքենայի փոխարեն աղբամա՞ն»,- Փաշինյանը սկսում է զայրանալ: «Դե այո, գոնե իրավիճակը փոքր ինչ կլավանար....»,- մասնագիտորեն բացատրում Է Մարությանը: «Հաաա.... այսինքն` որ աղբամանները շատ լինեն, փողոցում մեր քաղաքացիները էսքան շատ աղբ չեն տեսնի կուտակված»,- վերջապես գաղտնիքը հասկանում է Փաշինյանը: «Հա, բայց իրենք 200 հատ բերեցին և վերջ»:
Իսկ վերջում` թե «Սանիթեք»-ը լիբանանյան ընկերություն է, էդ ով չգիտի, թե նախկին որ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրն էր, որ կապեր ուներ Լիբանանի հետ: Էստեղ կասկածելի բաներ կան, որ դեռ պետք է բացել: Էդ ինչպե՞ս է, որ նախկինները չեն կասկածել էդ պայմանագիրը ստորագրելու ժամանակ, բայց դա հետո...
-Վերջը, բա աղբը ե՞րբ պիտի տանեն....ո՞վ պիտի տանի....
-Նոր մեքենաներ ենք բերել, պարո'ն վարչապետ... 16 հատ:
-Գոնե «Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում արե ՞լ եք---
Այսինքն` քաղաքապետարանը մեքենա է բերում, աղբաման է բերում:
-«Սանիթեք»-ը սաբոտաժ է անում:
Բա թե` ավել գումար չենք տալու, բա եթե Երևանի բյուջեից հա'մ «Սանիթեք»-ին եք վճարում, հա'մ էլ մեքենա և աղբաման եք առնում, դրա վերջը ո՞նց է լինելու....
Վերջը, էդ արդեն ուրիշ կինո է, կեղտոտ խոսակցության երկրորդ մասը` Բադեն-Բադեն, հետախուզում, Լիբանան... վարչապետը բարձրաձայն մտածում է:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6886 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am