Փաշինյանի առաջարկով պետական համակարգը պատրաստ է հրաժարականի դիմում գրել

 

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծը, որով առաջարկվում է մինչև այս տրավա հոկտեմբերի 31-ը հրաժարական տվող դատավորների բարձր աշխատավարձը պահպանել, մինչև նրանք թոշակի տարիքի կհասնեն: Իսկ թոշակի տարիքը լրանալուց հետո նրանք կստանան նաև բարձր թոշակ:
«2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»,- մասնավորապես նշվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի 7-րդ հոդվածում:
Քննադատներն արդեն հասցրել են այդ նախագիծը որակել որպես կաշառքի գործարք` պաշտոնից հրաժարվելու դիմաց: Սա, ըստ ամենայնի, Սահմանադրական դատարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի թավշյա առաջարկն է, որն այլ կերպ նշանակում է, որ հեղափոխական իշխանությունը կանգ չի առնելու որևէ բանի առաջ: ՍԴ-ն գրավելու խնդիրն ամեն գնով լուծվելու է: Այս նպատակի դիմաց դատավորներին առաջարկվում է կաշառք` օրենքի ուժով: Ի վերջո, ի՞նչ է նշանակում պահպանել աշխատավարձը մինչև թոշակի տարիքի անցնելը: Աշխատավարձ, որքանով հայտնի է, տրվում է աշխատանքի դիմաց: Եթե ՍԴ դատավորները չեն աշխատելու, ինչո՞ւ պետք է բյուջեից նրանց գումար վճարվի` նախ բարձր աշխատավարձ, հետո էլ՝ բարձր թոշակ:
Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգում 80 տոկոսից ավելին դեռևս նախկին ռեժիմի աշխատողներն են: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Նիկոլ Փաշինյանը նույն կերպ պարտավոր է աշխատավարձը պահելու քվոտա առաջարկել ողջ պետական ապարատին` միջին և ստորին իշխանական օղակներն ամբողջությամբ հեղափոխականներին հանձնելու դիմաց: Հակառակ պարագայում կստացվի անհավասար մոտեցում: Ինչո՞ւ է այդ աբսուրդային արտոնությունն առաջարկվում միայն Սահմանադրական դատարանի դատավորներին. լավ ապրելու և սոցիալական երաշխիքներ ունենալու իրավունք բոլորն ունեն:
Իսկ եթե ավելի լուրջ` Հայաստանը և' կադրային, և' ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից այնքան հարուստ պետություն չէ, որ իրեն թույլ տա ուժերի ծաղկման փուլում գտնվող կենսունակ մասնագետներին երիտասարդ թոշակառու դարձնել:
Հավանաբար Փաշինյանին հասկացրել են, որ Սահմանադրական դատարանը ուժով վերցնելու մեթոդաբանությունն աշխատելու է ի վնաս սեփական վարկանիշի: Փաշինյանն էլ որոշել է առաջնորդվել առևտրային գործարքի տրամաբանությամբ:
e-draft.am հարթակում օգոստոսի 9-ին, հրապարակված օրենսդրական նախագիծն ավելորդ անգամ ապացուցում է, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները եղել և մնում են առքուվաճառքի կրպակի մակարդակի, ինչի մասին նա ավելի վաղ հայտարարել էր բաց տեքստով:
Պարզ է, որ իրեն հարգող սահմանադրական իրավունքի մասնագետը կամ դատավորը չի գնա այս նվաստացուցիչ գործարքին: Իսկ օրենսդրական առաջարկը դեռ շատ ջուր է վերցնելու` հընթացս դառնալով նաև դասագրքային նախադեպ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 7348 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am