Երիտասարդության միջազգային օրվան նվիրված Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության անդամներն ու կամավորները համատեղ հաղթահարելով դժվարությունները՝ բարձրացել են Արագածի գագաթներից մեկը: «Վերելք» նախաձեռնությունը երիտասարդների առողջ ապրելակերպի, համատեղ նախաձեռնությունների իրականացման, դժվարությունների միասնական հաղթահարման և թիմային ոգին առույգ պահելուն էր միտված: Երիտասարդական ակումբների դաշնության և ՀՀԵ Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը ուղերձ է հղել հայ երիտասարդներին, որն էլ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ երիտասարդներ,
Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում, որ իրականություն դառնան ձեր բոլոր հավաքական երազանքները:
Միավորվելով լավ ապագայի գաղափարների շուրջ 2018-ին դուք կարողացաք քաղաքական հեղափոխություն իրականացնել Հայաստանում և ձեր լավագույն երազանքների իրականացումը կապել նոր իշխանությունների հետ: Ցավոք, այսօր երկրում երիտասարդական քաղաքականությունը հետընթաց է ապրում, երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում նվազագույնի է հասել, կազմակերպված երիտասարդությունը գրեթե անտեսված է, չի գիտակցվում երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը և, հետևաբար, պետականորեն չի խրախուսվում, երիտասարդների հիմնախնդիրները նույնն են մնացել:
Այժմ կրկին կազմակերպվելու և միահամուռ ջանքերով բոլոր դժվարությունները հաղթահարելու կամք պիտի դրսևորենք: Ինչպես կարողացանք հաղթահարել Արագածի բարձունքը և այստեղ Երիտասարդական ակումբների դաշնությամբ (FYCA) նշել մեր օրը, այնպես էլ կարողանալու ենք առաջընթաց քայլերով զարգացնել տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, ապահովել մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ու ցանկանում հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ մեր ժողովրդի»:
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը