Ալիևյան հոռի բարքերը՝ շարքից

Ադրբեջանում ավելի քան հարյուր լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ, բլոգերներ ծանր մեղադրանքներով շարունակում են մնալ ճաղերի ետևում, սակայն այս հանգամանքը չխոչընդոտեց, որպեսզի դատարանն ազատ արձակի երկրի փոխվարչապետի սկանդալային թոռանը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ երկու մարդու կյանք խլած ավտովթարի համար ընդամենը հինգ տարվա ազատազրկման դատապարտված Նաիլ Ալահվերդիևը մի քանի ամիս բանտում պահվելուց հետո ազատ արձակվեց:

Ադրբեջանի ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից մեկից սերող երիտասարդը, ով հայտնի է սկանդալային պատմություններով, հերթական ողբերգական միջադեպի մեղավոր էր դարձել երկու տարի առաջ: 2017 թվականի օգոստոսին Բաքվում նրա մասնակցությամբ ավտովթարի հետևանքով երկու մարդ մահացել էր, ևս երկու հոգի՝ Թուրքիայից ժամանած ամուսիններ, ծանր վնասվածքներ էին ստացել:

Իրավապաշտպանների, միջազգային կառույցների կոշտ հայտարարություններից շաբաթներ անց միայն Ալիևի վարչակազմն ի վերջո ընթացք տվեց գործին, և այն հասավ դատարան, սակայն հավանականությունը, թե փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը կպատժվի, շարունակում էր կասկածահարույց մնալ: Երկու տարի տևած դատական պրոցեսները բացառապես ուղղված էին երիտասարդի պատժաչափը նվազեցնելուն և մեղմելուն: Ի դեպ, ողբերգական ավտովթարից հետո օրեր շարունակ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, թե փոխվարչապետի թոռը որևէ առնչություն չունի պատահարին՝ հերքելով պնդումները, որ հենց նա է եղել մեքենայի ղեկին:

Ադրբեջանում իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ չդադարող ճնշումների ֆոնին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ էին հիշեցնում արևմտյան արժեքները հեգնանքի առարկա դարձնող ադրբեջանցի փոխվարչապետի թոռան մասին, ով ավտովթարից հետո դեռ ազատության մեջ էր, իսկ մեծահարուստ պապն էլ շարունակում է պաշտոնավարել:

Ադրբեջանցի տնտեսագետներից Ղուբաթ Իբաթօղլուն հաշվել էր 25-ամյա երիտասարդին պատկանող գերթանկարժեք ավտոմեքենաների հավաքածուի մոտավոր արժեքը՝ 3 միլիոն մանաթ: Տնտեսագետն ընդգծում է, որ նման հավաքածու ձեռք բերելու համար անձը պետք է աշխատի նվազագույնը 326, առավելագույնը՝ 464, իսկ փոխվարչապետի բարձր աշխատավարձը հաշվի առնելով՝ 83-129 տարի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3784 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am