Հայաստանի հարևանն ու գերտերությունների խաղերը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանի հարցով ամերիկյան քաղաքականությանը խառնվելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերում:

«Գիտեմ՝ Մակրոնը, ինչպես և մյուս բոլորը, ցանկանում է միայն բարին, սակայն ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից, ոչ ոք՝ բացի Միացյալ Նահանգներից, ոչ մի կերպ, որևէ ձևով լիազորված չէ ներկայացնելու մեզ», - մասնավորապես գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե Իրանը «լրջագույն ֆինանսական դժվարություններ ունի»: Ամերիկյան պետության ղեկավարի պնդմամբ՝ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «հակասական ազդակներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»:

Թե որն է Ֆրանսիայի նախագահին հրապարակային քննադատելու պատճառը, Թրամփը չի հստակեցնում: Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ մամուլը, մասնավորապես՝ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանիին որպես պատվավոր հյուր հրավիրել է մասնակցելու Մեծ յոթնյակի հավաքին, որը տեղի կունենա ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Դոնալդ Թրամփը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, սակայն, չի հաստատել այդ տեղեկատվությունը: Նախագահ Մակրոնը, որը մշտական կապի մեջ է Իրանի նախագահի հետ, չի թաքցնում՝ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման հարցում: Ավելի վաղ Ֆրանսիան Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ ֆինանսական համակարգ են ստեղծել՝ INSTEX, որը թույլ կտա ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել:

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ոչ միայն անցյալ տարվա մայիսին միակողմանիորեն խզել է Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը, այլ նաև սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների դեմ: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները, սակայն, ամեն կերպ փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը, միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին՝ չխախտել պայմանավորվածությունները:

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունը հասավ գագաթնակետին: Վաշինգտոնը հավելյալ հազար զինվոր ուղարկեց Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա հարձակումներից հետո, որոնց համար ամերիկյան իշխանությունները մեղադրում են Իրանին, իսկ Թեհրանը հավաստիացնում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի:

Այդ միջադեպերից հետո Վաշինգտոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի դեմ ռազմական կոալիցիա ստեղծելու մտադրության մասին, դաշնակից Փարիզը, սակայն, պնդում է, որ Թեհրանի նկատմամբ ճնշումները առավելագույնի հասցնելու անհրաժեշտություն չկա:

Թեհրանն իր հերթին արձագանքել է ամերիկյան դիրքորոշմանը: Վաշինգտոնն իզուր է զանգի սպասում Իրանի իշխանություններից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա նախագահ Դոնալդ Թրամփը «զանգի է սպասում» նրանցից:
«Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ նման սպասում ունեն Իրանից, սակայն ապարդյուն է»,- ասել է Մուսավին՝ ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությանը: Վերջինիս խոսքով՝ Իրանը բանակցություններ չի նախաձեռնի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Թեհրանի միջուկային գործարքից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2029 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am