Գոռը վերջին անգամ երբ արձակուրդ եկավ ասաց՝ մա՛մ, վերջին անգամ ես ինձ տեսնում/տեսաշար/

«Մա՛մ, երկու օր սպասի, երկու օրից ավել չեն դիմանալու իրանք, երկու օր հետո ամեն ինչ դադարելու է, շատ-շատ երկու օր կարողանան դիմանալ մերոնց»,-ապրիլի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում այսպես էր հանգստացրել մորը Արցախում ապրիլի 5-ին զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանը: Գոռը սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում՝ որպես ավտոէլեկտրիկ, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ հուլիսի 7-ին, գրում է shabat.am-ը:
Բնավորությամբ փակ, լռակյաց ու լուրջ Գոռը քառօրա պատերազմի օրերին զարմացրել է ընտանիքին. երբ զանգում էր, ուրախ էր, բարձր տրամադրությամբ, մի փոքր խոսելուց հետո սկսում էր երգել: Հիմա են հասկանում՝ ամեն ինչ արել է, որպեսզի չանհանգստանան: Իր պարտականությունները կատարում էր սրբորեն, նորոգում էր զորամասի մեքենաները, զենք ու սնունդ հասցնում առաջնագիծ: Հերթական անգամ զինվորներին հաց հասցնելուց հետո այլևս չի վերադարձել զորամաս:
Գայանե Կիրակոսյան (մայր)- Ես իր հետ խոսել եմ ապրիլի 5-ին՝ առավոտյան ժամը 7-ին: Հարցրի՝ Գոռ ջան, ո՞նց ես, ինչ ես անում ասաց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, մի մտածի, սուրճ եմ խմում, արի սուրճ խմենք: Մի անգամ էլ զանգել եմ ժամը 10-ին, ասաց՝ մա՛մ, շտապում եմ, էրեխեքին հաց եմ տանում, հետ գամ, մի ժամից կզանգեմ: Երկու ժամ անցավ, զանգեցի, անհասանալի էր, ոնց որ զգայի ես, դասի ժամին դասս թողած սկսեցի երեխեքի հետ խոսել, անկախ ինձնից Գոռիս մասին էի խոսում ու լացում: Այդ օրերին շատ ոգևորված էր, տրամադրությունը՝ բարձր, չէիր ասի, որ ինքը մարտի դաշտում է,ասում էր՝ հեռուստացույցին շատ մի հավատացեք:Ինձ ասում էր, որ ոչ մի բանից չվախենամ: Երբ հարցնում էի, թե հաց կերե՞լ է, միշտ պատասխանում էր, որ ինքը ընդամենը երկու ժամ է գնում ու հետ գալիս, իսկ դիրքերում եղած երեխեքը ամբողջ օրը սահմանին կանգնած են՝ մահն աչքերի առաջ: Կրակոցների ձայների մասին երբ հարցնում էինք, ասում էր, թե զորամասի դարբասներն են իրար խբվում:
Գոռը կարծես մի բան զգար.վերջին անգամ երբ արձակուրդ եկավ, ես մեքենայի մեջ նստած էի, հրաժեշտ տվեցինք իրար, գնաց, հետո նորից հետ եկավ ու ասաց՝ մա՛մ, վերջին անգամ ես ինձ տեսնում: Ասացի՝ Գո՛ռ ջան, ինչի՞ ես տենց բան ասում, ասաց՝ չգիտեմ, մա՛մ, վերջին անգամ ես ինձ տեսնում ու դուռը փակեց: Բանակ գնալուց մի օր առաջ մի մարդ եկավ, սրբի նկար էր վաճառում, ասացի, որ վերցնի, կախենք պատից: Ասաց՝ մա՛մ, սրբի նկարը կհանես, իմ նկարը տեղ կկախես, էդպես էլ կլինի, կտեսնես:
Գոռը վախ չուներ, մենք իրեն հույս տալու փոխարեն, ինքն էր մեզ հույս տալիս…
Կարապետ Կիրակոսյան (հայր)- Ես ու մեծ տղաս Ռուսաստանում էինք, երբ ամսի 1-ին այդ լուրը որ լսեցինք, զանգեցի Գոռիս: Ամսի 1-ով իր հերթապահության օրը լրացել էր, իջել էր դիրքերից, մի քիչ հանգիստ էի, ասաց՝ իջել ենք ցած, հիմա ես գառաժում եմ, մեքենաներն եմ նորոգում: Խաբեց ինձ, այդ օրը երբ իջել էր, նորից էր բարձրացել էր դիրքեր: Մյուս վարորդին խփել էին, ինքն էր բարձրացել նորից: Սպասում էինք, որ Գոռը զորացրվի ու ինքն ու կինս գային մեզ մոտ, ինքը չէր ուզում , ասում էր՝ պիտի մնամ Հայաստանում, իմ տեղն այստեղ է: Գոռը սկզբում եղել է շարքային, հետո իր շնորհքը նկատել են, դարձել է զորամասի էլեկտրիկն ու կամբադի վարորդը, ամբողջ կյանքի երազանքը զորամասում մեքենա քշելն էր, որ զինվորներին հաց տանի, հասցնի ամեն օր…Ես Գոռիկիս մահը զգացի էդ օրը: Ինձ մոտ սրտի ցավ չի եղել, բայց էդ օրը ամբողջ ընթացքում էնպես էր սիրտս ցավում…Գիշերը ժամը 3-ն էր, չէի կարողանում քնել, արթնացա,նայեցի ինտերնետում չէր, զանգեցի, զանգ չէր գնում, լուսադեմին երեխեն բարձր ձենով գոռաց, ձայն տվեց, ասաց՝ պա՛պ, գործից ուշանում ես, ինչի՞ ես քնել, մնացել քնած…Իր ձայնն եմ լսել, ինքը ինձ ձայն տվեց…Էլ հետ չեմ գնա Ռուսաստան, ինձ էստեղից էլ կտրելը դժվար կլինի, գնամ ինչ անեմ…
Գրիգոր Կիրակոսյան (եղբայր)- Մենք որ Հայաստանում չէինք, նրանով էին հանգիստ, որ ամսի 1-ին իջել էր դիրքերից, մեզ ասում էր, որ զորամասում է: Հետո իմացանք ամեն ինչ, իմացանք, որ էդ ընթացքում ոչ թե մի անգամ, այլ շատ անգամներ նույնիսկ գիշերով հասել է տղերքին: Մի քանի անգամ կրակել են իր վրա, միշտ փախցրել է, վերջինը չստացվեց: Մենք սկզբում գիտեինք, թե վիրավոր է, հասանք Մոսկվայի օդանավակայան, մտա ինտերնետ, արդեն նկարը քցել էին: Գոռը վախ չուներ, իր խոսքի տերն էր: Քոլեջում իր դասասենյակը անվանակոչելու են իր անունով:
Սիրանուշ Շահնազարյան (մորաքույր)- Գոռը լուրջ էր, լուռ, մտածկոտ: Ինքը չէր թողնում, որ մենք իրեն ճանաչեինք, բայց էնպիսի բան արեց, որ ամբողջ աշխարհն իրեն ճանաչեց: Գոռս շատ երազանքներ ուներ, սիրած աղջիկ ուներ: Ասում էր՝ մա՛մ, շորերս կպատրաստեք, ախպորս մեդալները կուղարկեք, որ խփեմ դոշիս գամ…Ինքը իր մեդալը ստացավ: Վերջին անգամ շատ ուրախ էր, ամսի 4-ի առավոտյան մոր հետ խոսում էր ու սկսեց երգել՝ հարսանիք է լինելու, քեֆիս քեֆ չի հասնելու… Մի տարի քույրս էս տան մեջ մենակ է եղել, Գոռն ասում էր՝ մա՛մ, դու էլ գնա պապայի մոտ, մայրն ասում էր՝ մինչև Գոռը տուն չգա, ես կմնամ: Մնացիքն սպասելով, Գոռը չեկավ… Գոռը միշտ հպարտությամբ էր հաց տանում զինվորին, էնքա՜ն սիրով էր ասում՝ էրեխեքս… Գոռի սիրելի երգը «Եռաբլուր»-ն էր, միշտ երգում էր այդ երգը՝ «Տեղս պահեք բլուրում…»:
Գոռ Կիրակոսյանի մոր՝ Գայանե Կիրակոսյանի անունով բացվել է հաշվեհամար:Ովքեր կցանկանան աջակցել հերոսի ընտանիքին, կարող են կատարել իրենց փոխանցումները:
Գոռ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, զոհվել է Մատաղիսում, զինվորներին հաց հասցնելով:
Հավերժ փառք մեր հերոսներին

դիտվել է 687 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am