Բազմահազարանոց հանրահավաք ընդդեմ Պուտինի, բայք-շոու՝ նրա մասնակցությամբ

Անկախ դիտորդների տվյալներով Մոսկվայում օգոստոսի 10-ին անցկացված հանրահավաքին մինչև 60000 մարդ է մասնակցել։ Ոստիկանությունը, մինչդեռ, պնդում է, որ ցուցարարների թիվը չի անցել 20,000-ից։

Ըստ «Ազատության»՝ 2011թ․-ից ի վեր Մոսկվայում անցկացվող այս ամենաբազմամարդ հանրահավաքով ընդդիմադիրները պահանջում էին թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի դումայի առաջիկա ընտրություններին։ Հանրահավաքը պաշտոնապես արտոնված էր քաղաքային իշխանությունների կողմից, սակայն հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին նաև քաղաքի այլ հատվածներում, նրանցից շատերը՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի մոտ, ինչին հակազդելով՝ ոստիկանները բերման են ենթարկել 256 քաղաքացու։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի 10-ին ոստիկանությունը նաև 79 քաղաքացու բերման է ենթարկել Սանկտ Պետերբուրգում, 13-ին՝ Դոնի Ռոստովում, 2 հոգու՝ Բրյանսկում, ևս 2-ին՝ Սիկտիվկարում, որտեղ, ի նշան մոսկովյան հանրահավաքի հետ համերաշխության, նույնպես հանրահավաքներ են անցկացվել։

Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
Մինչ Մոսկվայում 60000-անոց բողոքի ցույց էր տեղի ունենում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը Ղրիմ ժամանեց օգոստոսի 10-ին։ Սևաստոպոլում նա մասնակցում էր բայք-շոուին, որին ներկայացել է մոտոցիկլետով:

Ուկրաինան դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը բռնակցված Ղրիմ և Սևաստոպոլ: Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ այդ այցը, ինչպես նաև նախորդ բոլոր՝ Ուկրաինայի հետ չհամաձայնեցված այցերը բռնակցված Ղրիմ, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3193 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am