Այն, ինչ չէր ներվի Տարոնին, թույլատրելի է կարգին Հայկոյին

Երևանի ավագանու վերջին նիստում պարզվեց, որ քաղաքապետարանը 91 մլն դրամով նվազեցնում է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը, որպեսզի կարողանա հավելյալ միջոցներ հատկացնի աղբահանության աշխատանքներին:

«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարները 1 մլրդ 726 մլն դրամով ավելացվել են, որից 1 մլրդ 571 մլն դրամը՝ տրանսպորտային սարքավորումներ հոդվածով: Նախատեսվում է ձեռք բերել 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենա:
155 մլն դրամ կտրամադրվի Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով՝ թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար: Երևանի բյուջեի վերաբաշխումների շրջանակում առաջնային պլան է մղվել աղբահանությունը, փոխարենը որոշ ոլորտներից, այդ թվում նաև մանկապերտեզներից գումարները վերցվել են:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է կրճատումն արվի մեր երեխաների հաշվին: Ինչու աղբահանության գումարները հնարավոր չէ ավելացնել պարգևավճարների, գործուղումների և նմանատիպ այլ ծախսերի կրճատման հաշվին:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամի այս հարցին ի պատասխան՝ 
նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ մանկապարտեզների շինարարական աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթեր են պահանջվում, դրանց հաստատումից հետո միայն կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, որի պատասխանը հայտնի կլինի միայն դեկտեմբերին: Ըստ փոխքաղաքապետի՝ մյուս տարի գարնանը հնարավոր կլինի իրականացնել վերանորոգման աշխատանքները: Ինչպես կասեր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, դասական լոլո: Եթե նորոգման աշխատանքները նախատեսված են եղել 2018 թվականի բյուջեով, ապա նախագծանախահաշվային փաստաթղթերը վաղուց արդեն պետք է պատրաստ լինեին, եթե պատրաստ չեն, կնշանակի՝ քաղաքապետարանը թերացել է: Իսկ ընդհանրապես մանկապարտեզների նորոգման աշխատանքները տիպային են, և մինչև դեկտեմբեր ձգձգվելը պարզ բյուրոկրատիա է՝ արդարացնելու համար գումարների տրամադրումը աղբահանութան ոլորտին: 

Մանկապարտեզների գումարները վերցնելու փոխարեն՝ աղբահանության ոլորտին կարելի էր գումար տրամադրել պահուստային ֆոնդից: Բայց պարզվում է՝ պահուստային ֆոնդն արդեն դատարկ է՝ մնացել է 500 մլն դրամ: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հավաստումը, թե այդ գումարը մինչև տարեվերջ կբավարարի, քանի որ բոլոր խոշոր ծախսերն արդեն արվել են, մեղմ ասած կասկածելի է: 500 մլն-ը Երևանի համար շատ քիչ է. Իսկ եթե հանկարծ չնախատեսված ծախսեր առաջ գան՝ բնական աղետներ, փլուզումներ և անհետաձգելի այլ աշխատանքներ, ի՞նչ է անելու քաղաքային իշխանությունը՝ էլի նորից մանկապարտեզների փողե՞րն է կրճատելու: Ի դեպ, քաղաքպետ Հայկ Մարությանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ նպատակներով է ծախսվել ավելի քան 6 մլրդ դրամ կազմող Երևանի պահուստային ֆոնդը:
Ամփոփելով նշենք, որ եթե նախկինում քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն երբևէ թույլ տար կրճատել մանկապարտեզների գումարը՝ դրանով աղբահանության կամ ցանկացած այլ աշխատանք կատարելու համար, ապա դա կդառնար համազգային պարսավանքի թեմա: Քաղհասարակության հայտնի շրջանակները այդ միջադեպը սկանդալի կվերածեին: Փաստորեն, այն, ինչ չէր ներվի Տարոնին, թույլատրելի է կարգին Հայկոյին:


Հայկ  Դավթյան

դիտվել է 5778 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am