Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, «հրաժարվել է» իր ամենախոշոր բիզնեսից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարկային դինամիկան ամենադիտարժաններից է:

Սամվել Ալեքսանյանը դուրս է մղվել խոշորների առաջին տասնյակից, որտեղ նա կայուն կերպով հանգրվանում էր երկար տարիներ: Խոշոր հարկատուների ցուցակում Սամվել Ալեքսանյանի բիզնեսները ներկայացված են «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Էնդ Հոլդինգ», «Սիթի», «Ալեքս Տեքստիլ» և «Նատալի ֆարմ» ընկերություններով:

«Ալեքս Հոլդինգը» անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին պետությանը վճարել էր 7 մլրդ 678 մլն 258 հազար դրամ հարկ և գտնվում էր յոթերորդ հորիզոնականում:
Ալեքսանյանի բիզնես հոլդինգի առաջատարն այժմ խոշոր հարկատուների ցուցակի 18-րդ հորիզոնականում գտնվող «Սիթի» ընկերությունն է, որը պետությանը վճարել է 3 մլրդ 769 մլն դրամի հարկ:

Այնուհետև «Ալեքս էնդ Հոլդինգն» է, որը ընդամենը 21-րդն է՝ վճարած 3 մլրդ 335 մլն դրամ հարկերով: Հաջորդաբար գալիս է 30-րդ հորիզոնականում գտնվող «Նատալի ֆարմ» ընկերությունը, որն ապահովում է դեղատնային ցանցի գործունեություն և դարձյալ կապվում է Ալեքսանյանի անվան հետ: «Նատալի ֆարմ» ընկերությունը վճարել է 2 մլրդ 638 մլն դրամի հարկ: Այնուհետև 49-րդ հորիզոնականում գտնվող «Ալեքս հոլդինգ» անունով ընկերությունն է՝ պետությանը վճարած 1,7 մլրդ դրամ հարկերով: Իսկ 146-րդ հորիզոնականում գտնվող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, որն ի դեպ, կառավարությունից մի քանի անգամ հարկային արտոնություն է ստացել, կատարել է 608 մլն դրամի հարկային վճարում: Ընդհանուր առմամբ Սամվել Ալեքսանյանի հարկային վճարումները կազմել են շուրջ 12 մլրդ դրամ:
Yerevan City սուպերմարկետներում հաճախորդներին տրամադրվող ՀԴՄ կտրոնների վրա անցյալ տարվանից արդեն նշված է ոչ թե «Ալեքս Հոլդինգ», այլ «Սիթի»։ «Սիթի» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2018 թվականի մայիսի 14-ին, որի հիմնադիրը, ըստ ռեգիստրի, ՀՀ քաղաքացի Վարդան Վալյուշի Ֆարմանյանն է։ Ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով և ամբողջացնում է Yerevan City սուպերմարկետների ցանցը: Փաստորեն Սամվել Ալեքսանյանը որոշել է հրաժարվել իր կարևոր բիզնեսներից մեկից, հասկանալի է, միայն թղթերով:
Ընդամենը օերեր անց՝ 2018-ի մայիսի վերջերին, գրանցվել է նաև «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է տարատեսակ գործերով: Իսկ բոլորին քաջ հայտնի «Ալեքս Հոլդինգը» շարունակում է գործել որպես ներմուծող և շաքար արտադրող ընկերություն:

Փաստորեն Սամվել Ալեքսանյանը հեղափոխությունից հետո դիվերսիֆիկացրել է իր բիզնեսները, որոշներից էլ թղթերով հրաժարվել: Սերժ Սարգսյանը ժամանակին մի առիթով հայտարարեց, թե չեն կարողանում ահագնացող կոռուպցիան արմատախիլ անել, որովհետև թղթերով ամեն ինչ մաքուր է: Փաստերոն, թղթերով Yerevan City սուպերմարկետների ցանցը Ալեքսանյանինը չէ: Եթե արձանագրելու լինենք՝ ապա հեղափխությունից հետո մարդը կորցրել է բիզնեսը՝ հավանաբար հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 20241 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am