Երեկ՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 PP 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երևան - Մեղրի ավտոճանապարհի 224 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը