Սամվել Ալեքսանյանը 4,3 մլրդ դրամ քիչ է վճարել պետությանը, իսկ Նիկոլ Փաշինյանը գոհ է

 Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: 

Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը շարունակում է գլխավորել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որն այս տարվա հունվար-հունիսին պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ կոմբինատի վճարած հարկերն ավելացել են 5 մլրդ դրամով: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը վճարել էր 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամ:
Երկրորդ տեղում Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 28.2 մլրդ դրամ հարկ՝ ապահովելով դիրքային բարելավում խոշորների ցուցակում: 2018-ի առաջին կիսամյակում «Գրանդ Տոբակոն» երրորդն էր և վճարել էր 16 մլրդ 699 մլն 240 հազար դրամի հարկ: Այսինքն՝ այս տարի ընկերության վճարած հարկերն ավելացել են ավելի քան 11 մլրդ դրամով:
Երրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 22.7 մլրդ  դրամ հարկերով: Գազամատակարար ընկերությունը զիջել է դիրքերը՝ երկրորդ հորիզոնականից իջնելով երրորդ տեղ, թեպետ հարկային վճարումները նախորդ տարվա համեմատ աճել են. 2018-ի առաջին կիսամյակի համեմատ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ավել է վճարել մոտ 2 մլրդ դրամ (2018-ի առաջին կիսամյակի վճարումները կազմել են 20 մլրդ 736 մլն 294 հազար դրամ):
Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ պետական բյուջե վճարած 9.4 մլրդ դրամ հարկերով։ Սա Վարդանյանների ընտանիքին պատկանող երկրորդ ընկերությունն է խոշորների առաջին տասնյակում: Ընդ որում, այս ընկերության հարկերը գրեթե 80 տոկոսով ավելացել են՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերությունը 2018-ի առաջին կիսամյակում վճարել էր 5 մլրդ 839 մլն 481 հազար դրամի հարկ: Այս տարի ընկերությունը 3,5 մլրդ դրամով ավելացրել է հարկերը:

Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 9.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ «Գոեպրոմայնինգ գոլդը» ավել է վճարել մոտ 270 մլն դրամ (2018-ի առաջին կիսամյակում վճարել էր 8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ):
2019 թվականի առաջին կիսամյակում իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը վճարել է 7.7 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 մլրդ 518 մլն 982 հազար դրամի փոխարեն: Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության հարկերն ավելացել են շուրջ 1,2 մլրդ դրամով:

Հաջորդաբար գալիս է Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որը վճարել է 7.6 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարվա առաջին կիսամյակում «Ֆլեշը» խոշորների առաջին տասնյակում ներկայացված չէր:
Ութերորդ հորիզոնականում «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունն է՝ 6.5 մլրդ դրամ հարկերով, որը նույնպես 2018-ի առաջին կիսամյակում խոշորների տասնյակում ներկայացված չէր: Այնուհետև հաջորդում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն ՝ 5.1 մլրդ դրամ հարկերով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վճարումից պակաս է 3 մլրդ դրամով՝ 2018-ի առաջին կիսամյակում այս ընկերությունը 8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ էր վճարել: Տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ 5 մլրդ 159.4 մլն դրամ վճարումով: Այս ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ հարկային աճ է ունեցել՝ 2018-ի առաջին կիսամյակում. նա առաջին տասնյակում չէր հայտնվել:
Առաջին տասնյակից դուրս է մղվել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը», որն անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին պետությանը վճարել էր 7 մլրդ 678 մլն 258 հազար դրամ հարկ և գտնվում էր յոթերորդ հորիզոնականում: Այս տարի «Ալեքս էնդ Հոլդինգն» (ըստ ամենայնի, նույն ընկերությունն է, ուղղակի անվան մեջ ավելացել է «էնդ» մասնիկը) ընդամենը 21-րդն է՝ վճարած 3 մլրդ 335 մլն դրամի հարկերով: Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, առաջին կիսամյակի տվյալներով, պետությանը քիչ է վճարել 4 մլրդ 343 մլն դրամ: Հատկանշական է, որ խոշորների ցուցակի 49-րդ հորիզոնականում ևս կա «Ալեքս հոլդինգ» անունով ընկերություն, որը պետությանը վճարել է 1,7 մլրդ դրամ հարկ: Եթե անգամ ընդունենք, որ այս երկու ընկերությունը միասին այժմ ապահովում են նախկին «Ալեքս հոլդինգ»-ի շրջանառությունը, ապա միևնույնն է՝ հարկային վճարումները դարձյալ անհամեմատ քիչ են: 

Ընդգծենք, որ եթե նման անկում արձանագրվեր նախորդ իշխանությունների ժամանակ, ապա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես կգար ջախջախիչ ճառով: Իսկ այժմ նա խորհրդավոր կերպով լռում է, ավելին՝ գոհ է:

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7412 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am