Նիկոլ Փաշինյանը հերոսներին ոչնչացրեց՝ առանց պատերազմի

Տասնամյակներ անց պատմագիրներնը, հիշելով Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առաջին շրջանը, վստահաբար արձանագրելու են, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում արցախյան պատերազմի հիմնական հերոսների ու գեներալների հանդեպ ընդգծված հալածանքներ սկսվեցին:

Առաջինն այդ շարքում գեներալ Մանվել Գրիգորյանն էր՝ տուշոնկաների տխրահռչակ պատմությամբ: Հետո այդ շարքը համալրվեց. Մարտի 1-ի գործով շարվեշարան մեղադրյալի պիտակ կպցվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանին, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, հիմա էլ՝ Սամվել Կարապետյանին՝ Օգանովսկուն: Վտարանդիի կարգավիճակում է Միքայել Հարությունյանը: Պաշտոնից ազատվեց Լևոն Մնացականյանը, քարկոծվում է Վիտալի Բալասանյանը: Հնարավոր է, որ շարքը դեռ շարունակելի է:
Երբ առաջին անգամ նիկոլյան իշխանությունը թիրախավորեց հերոսին՝ կար հանրային մտայնություն, թե իբր վերականգնվում է ինչ-որ մտացածին արդարություն: Նույն Մարտի 1-ի գործով, որի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանը բանտում է, կապ չունի արդարության և օրինականության հետ, որովհետև երկրի նախագահին, Արցախի առաջին նախագահին և պատերազմի փառապանծ հրամանատարին չի կարելի բանտ ուղարկել՝ առանց դատարանի մեղադրական վճռի: Արցախյան պատերազմի հերոսները ժամանակին չհասկացան, որ Քոչարյանին բանտ ուղարկելուց հետո հաջորդաբար գալու է նաև իրենց հերթը: Կյանքը ցույց է տալիս, որ այդպես էլ լինում է՝ այն զարգացումները, որ այժմ կան գեներալ Օգանովսկու շուրջ, դրա վառ ապացույցն են: Ոչ մի երաշխիք չկա, որ կարճ ժամանակ անց Օգանովսկին ևս  չի դառնա մեղադրյալ և չի հայտնվի բանտում: Հետո արդեն կգա նաև մնացածի հերթը:
Մինչդեռ եթե Արցախի հերոսներն ու գեներալները ժամանակին արժանապատվորեն և միասնաբար հանդես գային ի պաշտպանություն իերնց հրամանատարի և նախագահի, եթե նրանք գլխիկոր Քոչարյանի դատավարությանը հետևելու փոխարեն, համարձակություն ունենային միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը փոխելու պահանջով, հեղափոխական իշխանությունը ստիպված կլիներ մտածել՝ հաջորդ քայլն անելուց և հերթական հերոսին հակահերոս հռչակելուց առաջ: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը որոշել է հերոսներին վերցնել առանց պատերազմի, իսկ հերոսները որոշել են հանձնվել: Դիմադրության փորձ արեց Վիտալի Բալասանյանը և շատ արագ թիրախավորվեց, բայց կարևորը մարդն իր քայլն արեց: Հերոսները պետք է հասկանան, որ լռությունն այս դեպքում ոչ միայն համաձայնության, այլ նաև պարտության նշան է: Եթե դիմադրություն չկա, կնշանակի մեթոդը ճիշտ է ընտրված… բոլորին հեթով ու հաջորդաբար մեղավոր ու մեղադրյալ են հռչակելու: Եթե ուրիշ ոչ մի գործ չլինի, Մարտի 1-ի գործը կա ու կա:
Եվ ինչ…. Ստացվում է, որ վերջին 30 տարվա մեր բոլոր հերոսները հանցագործ են՝ ներքաշված են կա՛մ կոռումպացված գործարքների, կա՛մ թալանի, կա՛մ էլ մարդասպանության և պետական ոճրագործության մեջ: Իսկ ում է պետք հասարակությունն առանց ազդեցիկ մարդկանց, ում է պետք պատմությունն առանց հերոսների: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ վերջին 30 տարվա միակ փառապանծ հերոսն ինքն է լինելու: Իսկ դրա համար պետք է ոչնչացնել բոլորին՝ մեկ առ մեկ, հերթով ու կարգով:

Նարինե  Բաղդասարյան

դիտվել է 3101 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am