Hraparak.am-ը գրում է․ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Լֆիկը, որ հազիվ է գլուխն ազատել լրագրողներից, այսօր նորից «ընկել էր» մեր ձեռքը: Մենք նրան հանդիպեցիմք Մարալիկում, որտեղ ՀՀԿ-ի նախկին պատգամավորը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերաբացման արարողությամը:
Նրան ուղեկցում էր դուստրը, որը Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-տեքստիլ» ընկերության ղեկավարն է: Hraparak.am-ը հետաքրքրվեց Սամվել Ալեքսանյանից, թե ի՞նչ առիթով և ի՞նչ կարգավիճակով է մասնակցում այս գործարանի վերաբացմանը:
«Գործարար եմ, մենք էլ տեքստիլի արտադրություն ունենք, դրա համար հրավիրված եմ»,-իր՝ գործարար լինելը «դուխով» խոստովանեց նախկին պատգամավորը, որը «բիզնեսի հետ ոչ մի կապ չուներ»:
Իսկ ինչպե՞ս են իր գործերը հիմա, գո՞հ է «նոր Հայաստանում» ստեղծված բիզնես միջավայրից, Ալեքսանյանը դրական պատասխան տվեց՝ լավ են, լավ են: Բայց երբ սկսեցինք «բզբզալ», որ համեմատի նախորդի ու ներկայի հետ՝ Ալեքսանյանն այլևս չցանկացավ պատասխանել հարցերին:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը