Օգանովսկին և Մարտի 1-ի մսաղացը

Բրիտանական «BBC»-ի ռուսական ծառայության հանրահայտ հրապարակումից երկու օր հետո հայկական մամուլում հրապարակվեց մարտի 1-ի քրեական գործով որպես վկա հարցաքննված գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի` Օգանովսկու հարցաքնությունն ամբողջությամբ:

«BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում էր արել, թե ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ: Իբր նա Արցախից բերված զորախմբով տեղակայված է եղել նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի նկուղում: Մինչդեռ հայկական մեդիայում Armlur.am կայքի հրապարակած ամբողջական հարցաքնության տեքստից պարզ է դառնում, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը` Օգանովսկին ցուցմունք է տվել, որ նման բան չի եղել: Ցուցմունքում Սամվել Կարապետյանը նշում է, որ փետրվարի 22-ին ԼՂ ՊԲ բանակի հրամանատար Մովսես Հակոբյանից տեղեկացել է, որ հաջորդ օրը ՀՀ նախագահի նստավայրում պետք է մասնակցի խորհրդակցության և եկել է Երևան: Նա հայտնում է, որ 0038 հրամանի մասին իմացել է այն օրը, երբ հրամանը տրվել է, և հրամանի բովանդակությանը առանձնապես ծանոթ չի եղել:
Սամվել Կարապետյանը նաև ասել է, որ այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ չի հանդիպել, պարզապես նրան տեսել է կառավարության շենքում: Նա ասել է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից կառավարության շենք գնալիս իրենց ուղեկցել են ռազմական ոստիկանության ծառայողները: Այն հարցին, թե ինչու է դիպուկահարներին բերել Երևան, պատասխանել է, որ հանձնարարություն է եղել բերել Երևան, և ինքը բերել է, սակայն կոնկրետ հանձնարարական չի եղել:
Սամվել Կարապետյանը, անդրադառնալով այն տեղեկությանը, թե այդ օրերին զինծառայողներին 25-30000-ական դրամ է բաժանվել, ասել է, որ ինքը միայն 10 հազար դրամ է բաժանել զորքին հիգիենայի պարագաներ գնելու համար:
Օգանովսկին նաև ասել է, որ երբ իրենք եկել են Երևան, ԼՂՀ պաշտպանության դիրքերում լարվածություն չի եղել, այլ հետո է առաջացել: Նա շեշտել է, որ ցուցարարների հետ որևէ շփում չի ունեցել և հետո է տեղեկացել, որ ոստիկանությունը գիշերը Ազատության հրապարակում միջոցառումներ է իրականացրել: Հարցին, որ քննության ստացված տեղեկությունների համաձայն` ինքը Արցախից Երևան ժամանած զորամիավորումից առանձնացրել է առավել կայուն հոգեբանություն ունեցող 60 հոգու և նրանց ասել, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվելու կրակել ժողովրդի ուղղությամբ, իսկ նրանցից պատրաստակամություն է հայտնել 30 հոգի, որոնց մեջ ընդգրկված են եղել Արամ Սարգսյանը, «Ցուլ Նվերիկը», «Սպեցնազի Գագոն» և «Հաքիմ» անունով մարդիկ, պատասխանել է. «Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են. «Հաքիմը» և «Ցուլ Նվերիկը», չգիտեմ` ովքեր են, իսկ «Սպեցնազի Գագոն» ԱԱԾ-ի ծառայող է եղել, մեզ հետ ոչ մի կապ չի ունեցել»:
Օգանովսկին նաև հերքել է այն տեղեկությունը, թե այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը «հատուկ» խմբի ներկայացուցիչներին այցելել են նկուղում և նրանց հատկացվել են նախկինում չօգտագործված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներ: Նա ասել է, որ զինծառայողները եղել են իրենց ի սկզբանե հատկացված զենքերով: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին հրավիրված խորհրդակցությանը, որի ժամանակ իբրև Քոչարյանը հայտնել է արտակարգ դրություն սահմանելու մասին, Սամվել Կարապետյանը ասել է, որ Քոչարյանի կողմից խորհրդակցություն հրավիրելու նպատակը այն է եղել, որ իրենք զգոն լինեն:
Օգանովսկին ասել է, որ Ռ. Քոչարյանը այդ օրը շատ զայրացած էր պաշտպանության նախարարի վրա, քանի որ նա տեղյակ չէր, թե այդ օրերին ինչով էր զբաղվում իր տեղակալ Մանվել Գրիգորյանը:
Օգանովսկին նաև մի քանի ԶԼՄ-ներում հանդես է եկել պարզաբանումներով և պնդել, որ իր` ժամանակին տված ցուցմունքին որևէ ավելացնելու բան չունի: Նաև պնդել է, որ այդ օրերին չի եղել Բաղրամյան 26-ում. «Պարզ ասում եմ՝ հմի Բաղրամյան 26-ում եթե մենք լինեինք, բա էդ աշխատողները մինչև օրս չեն աշխատո՞ւմ։ Բա թող մեկը ցուցմունք տա, որ գեներալ Կարապետյանին Բաղրամյան 26-ում տեսել ա։ Ես չեմ եղել ընդեղ։ Մինչև 2008 թվականը՝ էդ դեպքերը, վաաբշե չեմ եղել Բաղրամյան 26-ում։ Երևի մեկ-երկու անգամ եղել ենք էդ տոնական օրերին, որ պարգևատրել են, էս են արել, էն են արել։ Ես Բաղրամյան 26-ում եղած չկամ»,- նշել է գեներալը «Ազատության» հետ զրույցում` պնդելով, որ պատրաստ է առերեսվել այն անձանց հետ, ովքեր կասեն, որ այդ օրերին իրեն տեսել են Բաղրամյան 26-ում:
Այսպիսով պարզ է դառնում, որ «BBC»-ի հրապարակումը գեներալի դեմ հատուկ նպատակով սարքված ապատեղեկատվություն էր: Թե ում կարող էր դա ձեռնտու լինել, կամ ով է այս շարքի հաջորդ զոհը` քննարկման առանձին թեմա է: Ի դեպ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը մինչև այս տարվա ապրիլը զբաղեցնում էր Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Նա խիստ անսպասելի կերպով պաշտոնից հեռացել է ապրիլի 2֊ին՝ իր զեկուցագրի համաձայն: Մինչ այդ Օգանովսկին հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, իսկ հրաժարականը հաջորդել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության
պատգամավորների արցախյան այցին:

Ըստ էության մտածված է հատուկ քաղաքական ծրագիր, որտեղ առաջանյինը Մարտի 1-ն է, որին ստորադասված են պետական և ազգային բոլոր հարցերը: Մարտի 1-ի մսաղացը անխնա խռժռում է բոլոր հերոսներին` նորագույն պատմության գլխավոր իրադարձություն կարգելով Մարտի 1-ի ողբերգությունը:


Հայկ  Դավթյան

դիտվել է 2783 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am