Նոր պայթյուն`Ջակարտայում
Այսօր ցերեկը Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունից ժամեր անց այնտեղ նոր պայթյուններ են տեղի ունեցել: ԶԼՄ-ները հայտնում են, որ նոր հարձակումների թիրախը արդեն հարձակման ենթարկված թաղամասերն են: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Դեպքերի վայրերում աշխատում են իրավապահները: Ավելի վաղ Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով 17 մարդ վիրավորվել էր, մի քանի մարդ զոհվել էր: ԶԼՄ-ները հայտնում են նաև ահաբեկիչների «զինանոցի» հայտնաբերման մասին: Այնտեղ վնասազերծվել են վեց այլ պայթուցիկներ: France Presse-ի փոխանցմամբ՝ Ջակարտայում կատարվածը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
