Brent նավթի գինն այսօր
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի հունիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում ավելացել է 3.4 տոկոսով՝ հասնելով 45,53 դոլարի։ Դա առավելագույն ցուցանիշն է 2015 թվականի դեկտեմբերից ի վեր՝ հայտնում է TASS գործակալությունը։ Նավթի գինն աճում է ԱՄՆ-ում նավթի պաշարների՝ 2.1 մլն բարելով աճի մասին տվյալների ֆոնին։
