ԴԱԻՇ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 250 կանանց
Իրաքյան Մոսուլ քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 250 կանանց՝ սեքս-ստրկուհիներ դառնալուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է Ahlul Bayt-ը՝ հղում անելով Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիին։ Ովքեր հրաժարվել են մասնակցել «սեքս-ջիհադին», մահապատժի են ենթարկվել, երբեմն նաև՝ իրենց ընտանիքների հետ։ Քրդական ինքնավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գհայաս Սուրչիի խոսքով՝ Մոսուլում կանանց արգելված է տանից միայնակ դուրս գալ, բաց դեմքով ու չծածկված գլխով հայտնվել հասարակական վայրերում, ինչպես նաև ինքնուրույն ամուսին ընտրել։ Ըստ այդմ՝ կան հատուկ մարդիկ, ովքեր մեծ գումարներ են աշխատում՝ հանդիպումներ կազմակերպելով տղամարդկանց ու կանանց միջև։
