Նախագահը և թագավորը քննարկել են Իրանի սադրիչ գործողությունները
ՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Էր-Ռիյադում քննարկել են Իրանի «սադրիչ գործողությունները», հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը: «Նախագահը և թագավորը քննարկել են Իրանի սադրիչ գործողություններից առաջացող տարածաշրջանային մարտահրավերները, համաձայնվելով այն բանում, որ կարևոր է տարածաշրջանում հակամարտությունների դեէսկալացիայի նպատակով ցուցաբերել լայն մոտեցում»,- գրված է հայարարությունում: Նրանք նաև քննարկել են քաղաքական, տնտեսական և սոցիալական դժվարությունները, որոնց բախվում են տարածաշրջանում բոլոր երկրները: Օբաման նաև հարց է բարձրացրել մարդու իրավուքների պաշտպանության վերաբերյալ և նշել դրա կարևորությունը Միացյալ Նահանգների համար:
