Աթամբաևը քննչական մեկուսարան է տեղափոխվել. նա կալանքի տակ կմնա

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևն ասել է,որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան:
«Պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով:Այժմ քիչ բան է հայտնի, բայց նրան մեղադրում են Բատուկաևի գործով կոռուպցիայի համար»,- հայտարարել է Սերգեյ Սլեսարևը: