ԴԱԻՇ-ի գործունեությունը ճանաչել են որպես ցեղասպանություն
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը միաձայն աջակցել են Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործունեությունը ցեղասպանություն ճանաչելու առաջարկությանը, հայտնում է RIA Novosti-ն: Մեծ Բրիտնիայի կառավարությունն ավելի վաղ նշել էր, որ այն հարցին, թե եզդիների, քրիստոնյաների և մուսուլմանների դեմ ԴԱԻՇ-ի գործողությունները համարվում է ցեղասպանություն, պետք է պատասխանի միջազգային դատարանը:
