ՀՀԿ-ն ինչքան ուզում, այնքան էր խփում, ՔՊ-ն`ինչպես ուզում, այնպես է խփում

«Առավոտ» թերթը գրում է. «2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն« համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ: Տավուշի մարզպետը Խաշթառակում ՏԻՄ ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 29-ին« իսկ Իջեւանում ընտրության օր չէր նշանակվել« համենայնդեպս« մարզպետարանի կայքում որեւէ տեղեկատվություն Իջեւանում կայանալիք ընտրությունների մասինª չկար: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ Իջեւանում ընտրության օր չի նշանակվե,« պատասխանեցին, որ նշանակվել է եւ տեղեկությունը հրապարակված է Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Իջեւանում ընտրության օր է նշանակվել դեկտեմբերի 8-ը: Թե ինչո՞ւ մարզպետարանի կայքում այդ տեղեկությունը չկա, բացատրեցին տեխնիկական խնդիրներով:

Մեր աղբյուրների համաձայն, սակայն, այս հետաձգումը թելադրված է իջեւանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:


Հուլիսին Իջեւանում ծառահատումների թեմայով բողոքի ակցիաներից հետո, այստեղ մեծապես սասանվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: 2011 թվականից Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի էլ, իսկ Փաշինյանը մտադիր է քաղաքապետ դարձնել իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը: Հայկ եւ Վահե եղբայրները գործող քաղաքապետ Վարդանի հեռավոր ազգականներն են: Եթե ընտրությունն անցնի սեպտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու շանս չունի, դեռ թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը: Ու որոշվել է հետաձգել ՏԻՄ ընտրությունը: Մինչ նոր ընտրությունները նշանակվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Սա իշխանության սցենարն է: Սակայն ակնհայտ է, որ սեպտեմբերի փոխարեն դեկտեմբերին ընտրություն նշանակելը բան չի փոխելու: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ երկու ամսում իջեւանցիների հիշողությունից ջնջվեն հուլիսյան բողոքի ակցիաներին առնչվող դրվագները: Այլ խոսքով, Իջեւանում քաղաքապետի ընտրության օրը հետաձգելով եւ օրենք խախտելով, գործող իշխանությունը ոչ մի բանի չի հասնելու եւ ապացուցելու է, որ առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, ինչի մասին խոստովանել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՀԿ-ն իր առաջնորդի շուրթերով հայտարարեց` «ինչքան ուզենք, այնքան կխփենք»: ՔՊ-ն իր պահվածքով խոստովանում է`»ինչպես ուզենք, այնպես կխփենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am