Փաշինյանի այցից առաջ նախկին նախագահը ձերբակալվեց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով մեկնեց Ղրղըզստան: Այդ մասին տեղեկություն տարածվեց օգոստոսի 7-ին՝ ՀՀ կառավարության տեղեկատվության բաժնից։ Հայտնում էին, որ Հայաստանի վարչապետը Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներն էին նախապատրաստվում, հենց օգոստոսի 7-ից Ղրղըզստանից սկանդալային տեղեկություններ ու տեսանյութեր տարածվեցին։ Ղրղըզստանի հատուկ ջոկատայինները գրոհել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առանձնատունը, որը գտնվում էր մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու գտնվող Քոյ-Թաշ գյուղում: Նախկին նախագահի խոսնակը Ֆեյսբուքում հայտնել է, որ գրոհը իրականացնում են «հատուկ ջոկատայինները»:

Համացանցում հրապարակված տեսանյութի համաձայն մի քանի մարդ վիրավորվել էր, գյուղի օդային տարածքում ուղղաթիռ էր թռչում, լսելի էին նաև կրակոցներ, սակայն հստակ չէ, թե ովքեր են կրակողները:
2011-2017 թվականներին Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ հարուցվեց՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, ով անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Ղրղըզստանի իրավապահները պնդում էին, որ բազմիցս Աթամբաևին հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղրղըզստանի իրավապահները լքել են այն գյուղը, որտեղ գտնվում էր երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։

Այսինքն, իրավապահները նախ անհաջող փորձ էին ձեռնարկել ձերբակալելու նախկին նախագահին, ինչի հետևանքով իրավապահներից մեկը զոհվել էր, 45 մարդ հոսպիտալացվել էր տարբեր վնասվածքներով։ Գյուղը լքելու որոշումը պայմանավորված է Աթամբաևի աջակիցների հետ համաձայնությամբ, որ վերջիններս ազատ են արձակելու երեկվա ձախողված հատուկ օպերացիայի ժամանակ պատանդառված վեց իրավապահներին։ Աթամբաևը տեսանյութ էր հրապարակել տեղական հեռուստաալիքներից մեկով, որտեղ նա իրեն ձերբակալելու փորձը հակասահմանադրական է որակում։ Աթամբաևը ասել էր, որ իշխանություններին առաջարկել է ցանկացած հարց իրեն ներկայացնել գրավոր՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել։

Երեկ երեկոյան արդեն տեղեկություն տարածվեց այն մասին, ո Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ի վերջո ձերբակալվել է՝ հատուկ ջոկատայինների կողմից նրա տան վրա իրականացված երկրորդ գրոհից հետո: Ավելի վաղ երեկ իրավապահները վերստին շրջապատել էին նախկին առաջնորդի՝ Կոյ Տաշ ավանում գտնվող առանձնատունը․«Ինտերֆաքսի» տեղեկություններով, հատուկ այդ գործողությանը մասնակցել էին ներքին գործերի նախարարության մոտ 2000 աշխատակիցներ, բուն գործողությունը ղեկավարել է Ներքին գործերի նախարար Քաշքար Դջու-նուշ-ալիևը:

ՏԱՍՍ-ը, հղում անելով Ատամբաևի շտաբին, հաղորդեց, թե նախկին նախագահն ինքն է հանձնվել իրավապահներին՝ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելու համար: Նրան ձերբակալելու՝ ուժայինների փորձն ավարտվել էր անհաջողությամբ, Ատամբաևի աջակիցները կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ, հատուկ ջոկատայիններից մեկը սպանվել էր, ավելի քան 5 տասնյակ մարդ՝ վիրավորվել:
Երեկվա իրադարձությունների հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, տուժել են հինգը, չորսը իրավապահներ են, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել, մեկը՝ շարքային քաղաքացի, ով վնասվել է լուսաձայնային նռնակի պայթյունից:
Ատամբաևը, որը ղեկավարել է Ղրղըզստանը 2011-ից -17 թվականներին, մեղադրվում է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը չարաշահելու, ապօրինի հարստանալու և խոշոր կոռուպցիայի համար: Վերջինս կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Թամար Բագրատունի

դիտվել է 3583 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am